Artsakhpress

Հասարակական

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի մեկնաբանել իր հրաժարականն ու հնչեցրած հայտարարությունը:

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Hraparak.am, Factor.am և Armlur.am լրատվամիջոցների հետ զրույցում Վանեցյանը նշել է, որ հրաժարականի տեքստն անպայման առաջիկայում կմեկնաբանի, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:
«Երբ ես ընդունել եմ հրաժարական կայացնելու որոշումը, ես չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ: Հրաժարականի մասին ես խոսել եմ իմ ընտանիքի` կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ, տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ այդ որոշումը: Այն շատ մտածված էր և հստակ»,- ասաց Վանեցյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը նշեց, որ այժմ իր համար կարևորագույն հարցը ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն են:
«Ես քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի: Այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ, և մենք ունենք առաջիկայում՝ հոկտեմբեր ամսին երկու շատ վճռորոշ խաղեր, որոնցում հաջողության հասնելու դեպքում մեր ընտրանին պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կունենա հայտնվելու Եվրոպայի առաջնությունում: Ինձ համար ամենակարևոր հարցն այս պահին դա է»,- նշեց նա:
Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդագիրը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հրամանագրի համաձայն, նույն օրը աշխատանքից ազատեց Արթուր Վանեցյանին: Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Search