Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է նույն օրը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մասնավոր վարդապետական աստիճանի արժանացած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանին, «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Հոգեշնորհ Տ. Անդրեաս վարդապետ Եզեկյանին և Հոգեշնորհ Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանին: