Artsakhpress

Ռազմական

Ադրբեջանը սեպտեմբերի 11-13-ը հրադադարը խախտել է 52 անգամ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում 52 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով:

Ադրբեջանը սեպտեմբերի 11-13-ը հրադադարը խախտել է 52 անգամ

Ադրբեջանը սեպտեմբերի 11-13-ը հրադադարը խախտել է 52 անգամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  հայտնեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը, ադրբեջանական հենակետերից տարբեր տրա­մաչափի հրաձգային զենքերից` այդ թվում Իստիգլալ,  ՊԿ և ՍՎԴ զինատեսակներից 21 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Մովսես, Բերդավան, Արարատի մարզի Երասխավան, Պարույր Սևակ, Վայոց Ձորի մարզի Արենի, Չիվա, բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից 31 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների մարտական դիրքերը:
Հայկական զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search