Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու հարց չի քննարկվում. Սեմերիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որևէ երկրին գործընկերոջ, դիտորդի կամ անդամի կարգավիճակ տալու որոշումը կայացվում է կոնսենսուսով:

Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու հարց չի քննարկվում. Սեմերիկով

Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու հարց չի քննարկվում. Սեմերիկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ'ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Աեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Անդրադառնալով Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու վերաբերյալ խոսակցություններին` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից որևէ դիմում չի ներկայացվել, և այդ հարցը չի քննարկվել:
«Որտեղի՞ց այդպիսի տեղեկություններ: Ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղից ասել է իր անձնական կարծիքը, և սկսվում է այդ հարցի քննարկումը: Հասկանո՞ւմ եք՝ դա սխալ է: Գոյություն ունեն ընթացակարգային կանոններ, պահանջներ, որոնք ընդունել են ՀԱՊԿ-ի անդամ երկրները և որոնք պետք է անխտիր կատարվեն: Միայն դրանից հետո կարող է քննարկվել կարգավիճակի հարցը»,- ասաց Սեմերիկովը:
Նա շեշտեց, որ հատկապես կարգավիճակի հարցը ընդունվում է կոնսենսուսի խստորեն պահպանմամբ:
«Եթե չլինի ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի համաձայնությունը, բնականաբար, որոշում չի լինի: Դրա համար գոյություն ունի կանոնադրություն և պայմանագիր, որով և առաջնորդվում ենք: Դուք, երևի, մի քանի անգամ համոզվել եք. նույնիսկ տեսաք՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը ինչքան տևեց: Մինչև մենք կոնսենսուսի չեկանք, և բոլոր անդամ երկրները չստորագրեցին, որոշումը չկայացվեց»,- հավելեց Սեմերիկովը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի խոսքով` կազմակերպության դռները բաց են բոլոր երկրների համար, և յուրաքանչյուր պետություն կարող է ցանկություն հայտնել դառնալ կազմակերպությունում գործընկեր, դիտորդ կամ անդամ, սակայն կան որոշակի սահմանափակումներ և դրանք բոլորը ներկայացված են նորմատիվ փաստաթղթերում: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search