Artsakhpress

Քաղաքական

ԵԽԽՎ նախագահի հիշեցումը Բաքվին. ԵԽ անդամը պարտավոր է կատարել ՄԻԵԴ որոշումները

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է հետեւեն իրենց պարտավորություններին, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիակատար կատարումը:

ԵԽԽՎ նախագահի հիշեցումը Բաքվին. ԵԽ անդամը պարտավոր է կատարել ՄԻԵԴ որոշումները

ԵԽԽՎ նախագահի հիշեցումը Բաքվին. ԵԽ անդամը պարտավոր է կատարել ՄԻԵԴ որոշումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-ին Բաքվում անցկացվող համաժողովում ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկյեի ելույթի հիմնական ուղերձը սա էր, հայտնում է News.am-ը:
«Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» թեմայով համաժողովը, որը նվիրված է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին, ընթանում է Ֆրանս-ադրբեջանական համալսարանի շենքում: Միջոցառումը կազմակերպել է Եվրոպայի խորհուրդը Ֆրանսիայի դեսպանության հետ, որը նախագահում է ԵԽ Նախարարների կոմիտեում:
ԵԽԽՎ նախագահը ողջույնի խոսքում հիշեցրել է, որ Եվրոպայի խորհուրդը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության սկզբունքները հարգելու վրա: «Մենք կարող ենք քննարկել խնդիրների լուծման ուղիները, որոնց երկրները բախվում են ՄԻԵԴ որոշումները կատարելիս: Սակայն Եվրոպայի խորհուրդը անհրաժեշտության դեպքում վճռականորեն կարձագանքի: Նախարարների կոմիտեն, ԵԽԽՎ-ն եւ գլխավոր քարտուղարը աշխատում են համանման իրավիճակներում արձագանքման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ»,- նշել է նա:
Պասկյեն Եվրոպայի նոր առաջնահերթությունների թվում նշել է կանանց նկատմամբ բռնության կանխման մասին Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը, որը 34 երկրներ վավերացրել են: «Լավ կլիներ, եթե Ադրբեջանը եւս միանար այս կոնվենցիային»,- ասել է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search