Artsakhpress

Հասարակական

«Ստեփանակերտ» շաբաթաթերթը 22 տարեկան է. այն տպագրվում է ամիսը երկու անգամ

«Ստեփանակերտ» շաբաթաթերթը ստեղծվել է 1997 թվականի սեպտեմբերի 10-ին:

«Ստեփանակերտ» շաբաթաթերթը 22 տարեկան է. այն տպագրվում է ամիսը երկու անգամ

«Ստեփանակերտ»  շաբաթաթերթը   22  տարեկան  է. այն  տպագրվում  է  ամիսը  երկու  անգամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս   մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է  «Ստեփանակերտ» շաբաթաթերթի  գլխավոր  խմբագիր   Սոֆիա  Սարգսյանը:
 «Հայաբարբառ «Ստեփանակերտ»-ն   հիմնադրվել  է  աշխարհին ապացուցելու, որ հերոսական Արցախն իր անպարտելիության վերաբերյալ աշխարհին հղելու ասելիք ունի: Մայրաքաղաքային թերթի միջոցով նաև  հնարավոր  է   ոսկեղենիկ մայրենիով հայոց այս գողտրիկ հողակտորում ձեռք բերվածն ու արժեքավորը հրապարակելը: «Ստեփանակերտ»-ն այսօր 22 տարեկան է, ունի իր ուրույն դիմագիծն ու ասելիքը։ Պահանջված թերթ է մայրաքաղաքում, տպագրվում է 450 օրինակով, ամիսը 2 անգամ, 8 էջով։ Ձգտում ենք մատուցել հավաստի և անաչառ տեղեկատվություն։ Թերթում արտացոլվում է քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատանքները, ներկայացվում են քաղաքային համայնքի ավագանու նիստերը, օրակարգային այլ խնդիրներ։ Կյանքի ռիթմին համահունչ՝ ներկայացվում է ամեն ինչ՝ և քաղաքական, և տնտեսական ու մշակութային ոլորտներում։ Թերթն ունի «Նամականի» բաժինը, որի միջոցով սերտ կապ է պահպանվում ընթերցողի հետ։ Մշտապես ներկայացվում է Զոհված ազատամարտիկների հարազատների  և  անհայտ  կորած  ազատամարտիկների  հարազատների  միությունների   աշխատանքները՝ հայրենիքի նվիրյալների անցած փառավոր ուղու վերաբերյալ»,-ավելացրել  է   Ս. Սարգսյանը։
 
Նրա  խոսքով՝   թերթում  տպագրվում է նաև  գրական ստեղծագործություններ՝ ինչպես լրագրողների, այնպես էլ՝ շնորհալի անձանց հեղինակությամբ։ Թերթը նաև  ունի   ֆեյսբուքյան էջ՝ 10 հազարից ավելի հետևորդով։ Բաժանորդագրված է 450 հոգի։
 
Խոսելով   անելիքների  մասին՝  թերթի  խմբագիրը  նշել է,  որ  ծրագրեր շատ ունեն։
 
«Ցանկալի կլիներ՝ թերթն ունենար նաև իր կայքէջը՝ աշխարհի հետ ըստ էության հաղորդակցվելու համար։ Իսկ  անելիքները և նորանոր ծրագրերի իրականացումն առջևում է»,-ընդգծել  է  Ս. Սարգսյանը  և  տեղեկացրել, որ օրինակելի աշխատանքի համար  իրենք  բազմիցս Ստեփանակերտի  քաղաքապետարանի, ԱՀ Ազգային  ժողովի  և   մի շարք հասարակական կազմակերպությունների հողմից արժանացել են պատվոգրերի։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

Search