Artsakhpress

Հասարակական

Կարևոր հայագիտական ուսումնասիրություն՝ պարսկերեն լեզվով

Թեհրանում պարսկերեն լեզվով լույս է տեսել պատմաբան, Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանի «Հայաստանի աշխարհագրության սահմանումն ըստ իսլամական աղբյուրների»  աշխատությունը:

Կարևոր հայագիտական ուսումնասիրություն՝ պարսկերեն լեզվով

Կարևոր հայագիտական ուսումնասիրություն՝ պարսկերեն լեզվով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջիկայում կհրատարակվի այս հույժ կարևոր ուսումնասիրության  հայերեն տարբերակը, փոխանցում է akunq.net-ը:
Հայաստանի՝ վայրիվերումներով լի պատմության էջերում բազմաթիվ են վկայությունները պատերազմների, կոտորածների և բռնագաղթերի վերաբերյալ: Որպես հետևանք այս ամենի՝ պատմական Հայաստանի տարածքի մեծ մասը գրավվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Այս իրողությունը ժխտելու նպատակով այդ երկրների պետական-քաղաքական գործիչները և «գիտական միտքը» մշտապես դիմել և դիմում են պատմությունը խեղաթյուրելու և քաղաքական աշխարհագրությունը նենգափոխելու միջոցներով պատմական Հայաստանի գոյությունը իսպառ ժխտելուն՝ առաջ քաշելով բացարձակ կեղծ ու շինծու տեսություններ, ինչպիսիք են «Ուրարտուի թագավորության թուրքական արմատները», «Արևմտյան Հայաստանում հայերի ոչ բնիկ լինելը», «Վերջին հազարամյակում Եվրոպայից Անատոլիա հայերի գաղթը» և այլն:
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական պատմագրությունը կազմակերպված եղանակով այն միտքն են ներշնչում, որ եւրոպական և ռուսական պատմական ու աշխարհագրական այն բոլոր աղբյուրները, որոնք որևէ կերպ անդրադարձել են Հայաստանի պատմությանը, միայն և միայն ծառայել և ծառայում են հզոր երկրների իմպերիալիստական նպատակներին, ուստի և նրանք նույնպես արժանահավատ չեն: Ամբողջատիրության (տոտալիտարիզմի)  դպրոցներին բնորոշ այս մոտեցումը գիտական բանավեճն ի սկզբանե ապարդյուն է դառնում: Հետևաբար իսլամական աղբյուրներից մեջբերումների եղանակը նկատելիորեն կարող է չեզոքացել վերոնշյալ ամբողջատիրական և ոչ-գիտական մեթոդաբանությունը:
Սույն աշխատության նպատակն է 1100-ամյա ժամանակահատվածի (9-ից 20-րդ դարերի) իսլամական (իրանական, արաբական և օսմանյան) աղբյուրների ընձեռած հարուստ փաստական տվյալներով ապացուցել այդ, այսպես կոչված, տեսությունների սնանկությունը:
Կ. Խանլարյանը յուրաքանչյուր աղբյուրի սկզբում համռոտ անդրադարձել է տվյալ հեղինակի գիտական գործունեությանն ու  կենսագրությանը, քանի որ կենսագրական տվյալները կարող են նպաստել քննարկվող թեմայի գիտականությանը և աղբյուրից քաղված նյութերի առավել լուսաբանմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն

Search