Artsakhpress

Քաղաքական

Խաղաղության կառուցման գործում հակամարտության բոլոր կողմերը պետք է լինեն մասնակից. Դանիել Կազարյան

Եռօրյա այցի ընթացքում ես ցանկանում եմ տեսնել այն մարդկանց, ովքեր իրենց գործով վերափոխում են Արցախը:

Խաղաղության կառուցման գործում հակամարտության բոլոր կողմերը պետք է լինեն մասնակից. Դանիել Կազարյան

Խաղաղության կառուցման գործում հակամարտության բոլոր կողմերը պետք է լինեն մասնակից. Դանիել Կազարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր Խորհրդարանում կայացած հանդիպմանն ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի անդամ Դանիել Կազարյանը:
Նա նշել է, որ երկրագնդի այս տարածաշրջանում հազվադեպ է պատահում, երբ, շրջապատված լինելով դիկտատուրական տարբեր ռեժիմներով, մարդիկ ունենում են ժողովրդավարական կենսունակություն:
Ֆրանսիացի պատգամավորի կարծիքով` Արցախը հենց այդպիսին է, ինչը պատիվ է բերում նրան: «Այդ է վկայում արցախցիների կողմից կայուն ապագա ստեղծելու հաստատակամությունը: Մենք խոսում ենք արցախցիների խաղաղության, անվտանգության, պարզապես ապրելու հաստատակամության մասին, և այդ հաստատակամությունը վստահաբար կարող եմ ասել, որ սատարվում է հայկական Սփյուռքի, մասնավորապես` Ֆրանսիայում ապրող հայերի կողմից: Չնայած այն շրջափակված վիճակին, որում արցախցիները ապրում են, սակայն պետք է նշեմ, որ նրանք մենակ չեն: Ֆրանսիայում շատերն են արցախցիներին սատարում և լսելի դարձնում նրանց ձայնը, ինչպես նաև ժողովրդավարական պետություն կառուցելու ցանկությունը: Այսօր դժբախտաբար Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված հռչակագրերի մի մասը չեղարկվել է, որոշներն էլ գտնվում են իրավական դաշտում, ինչի համար խորապես ափսոսում եմ: Համոզված եմ` բարեկամությունը երբեք չի կարող ժողովուրդների միջև խաղաղության համար խոչընդոտ հանդիսանալ»,- մասնավորապես նշել է Դ. Կազարյանը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը կարևորել է ընդհանուր խաղաղության կառուցման գործում հակամարտության բոլոր կողմերի մասնակից լինելը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search