Artsakhpress

Քաղաքական

2014թ.-ից հանդիսանում եմ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ. Մարտակերտի քաղաքապետը հերքում է կեղծ լուրերը

Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար եմ ընտրվել ինքնառաջադրմամբ, սակայն 2014թ.-ից հանդիսանում եմ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ:

2014թ.-ից հանդիսանում եմ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ. Մարտակերտի քաղաքապետը հերքում է կեղծ լուրերը

2014թ.-ից հանդիսանում եմ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ. Մարտակերտի քաղաքապետը հերքում է կեղծ լուրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Մարտակերտի վերընտրված քաղաքապետ Միշա Գյուրջյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչքանով են ճշմարտությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ նա հրաժարվել է կուսակցական տոմսից:
 
«Նման խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Իմ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ես ստացել եմ նաև իմ կուսակցական ընկերների աջակցությունը։ Ես շարունակելու եմ իմ գործունեությունը և փորձելու եմ արդարացնել մարտակերտցիների սպասումները»,- նշել է Մ. Գյուրջյանն՝ ավելացնելով, որ եթե հետագայում այլ որոշում կայացնի հանրությանը հրապարակավ տեղյակ կպահի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search