Artsakhpress

Սպորտ

19-ամյա Բիանկա Անդրեեսկուն հաղթեց Ուիլյամսին ու նվաճեց կարիերայի առաջին Grand Slam-ը

Ավարտվեց US Open-ի կանանց մրցաշարը։

19-ամյա Բիանկա Անդրեեսկուն հաղթեց Ուիլյամսին ու նվաճեց կարիերայի առաջին Grand Slam-ը

19-ամյա Բիանկա Անդրեեսկուն հաղթեց Ուիլյամսին ու նվաճեց կարիերայի առաջին Grand Slam-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եզրափակչում միմյանց դեմ մրցում էին ամերիկուհի Սերենա Ուիլյամսը և կանադուհի Բիանկա Անդրեեսկուն, փոխանցում է armsport-ը:
19-ամյա Անդրեեսկուն երկու սեթում հաղթեց 37-ամյա թենիսիստուհուն 6-3, 7-5 հաշվով ու նվաճեց կարիերայի առաջին Մեծ Սաղավարտի տիտղոսը։ Անդրեեսկուն առաջին անգամ էր մասնակցում US Open-ին։ Տարվա սկզբում նա WTA-ի վարկանիշային աղյուսակի թոփ-150-ի մեջ չէր մտնում։
Բիանկա Անդրեեսկուն առաջին կանադացին է, ով հաղթում է Մեծ Սաղավարտի մրցաշարում։ 
Վաղը կկայանա տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը։ Դանիլ Մեդվեդևը մրցելու է Ռաֆայել Նադալի հետ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search