Արցախում լինելու մեր հիմնական նպատակն ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելն է:
2020 թ-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակելու է իր ծրագրերն Արցախում. գործադիր տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ասել է Հայկակ Արշամյանը: Նրա խոսքով` իրենց պատվիրակության կազմում ընդգրկված են նաև արգենտինահայ բարերարների մի խումբ, ովքեր տարիներ շարունակ Արցախում և Հայաստանում զգալի ներդրումներ են իրականացրել:
«Մեր պատվիրակության անդամները վաղը` սեպտեմբերի 3-ին, ներկա կգտնվեն Ասկերանի շրջանի Շոշ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը, որը կյանքի է կոչվել արգենտինահայ բարերարների կողմից: Իրենց հետագա անելիքների համար բարերարներն այցի շրջանակներում կծանոթանան նաև տեղի հնարավորություններին և խնդիրներին»,-ավելացրել է Հ. Արշամյանը:
Խոսելով առաջիկա անելիքների մասին` հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ Իրենք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին են ներկայացրել երկու ծրագիր, որոնք կիրականացվեն 2020 թվականին:
Ըստ այդ ծրագրերի` իրենք փորձելու են լուծել խմելու ջրի, ինչպես նաև արևային վահանակների տեղադրման հարցերը:
«Այս տարվա մարաթոնի արդյունքներով կփորձենք այդ խնդիրների մեծ մասին լուծում տալ, ինչն էլ կբարելավի համայնքների բնակիչների խնդիրները: Առաջնահերթությունը տալու ենք այն համայնքներին, որտեղ խնդիրներն ավելի օրհասական ե»,- մասնավորապես ասել է Հ. Արշամյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-: