Artsakhpress

Մշակույթ

Մայրաքաղաքում կազմակերպվել է ցուցահանդես՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ և «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի ու Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի մասնակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում կազմակերպվել է պլեներային նկարչության, գորգերի, կարպետների և գրքերի ցուցահանդես՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին:

Մայրաքաղաքում կազմակերպվել է ցուցահանդես՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին

Մայրաքաղաքում կազմակերպվել է ցուցահանդես՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրույցում «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն  Լուսինե Գասպարյանն ասել է, որ  իր կարծիքով ազատության այլընտրանքն անկախությունն է և հենց այդ խորագիրն է ընկած պլեներային նկարչության հիմքում:
«Մասնագիտությամբ արվեստաբան եմ և սիրով եմ լծվել այս աշխատանքին: Երեխաներին կտրամադրվեն նկարչանյութեր և նրանց  հետ կաշխատեն նկարիչներ: Գույների միջոցով երեխաները կարտահայտեն իրենց վերաբերմունքն ու պատկերացումները հայրենիքի հանդեպ: Նրանք կկարողանան 3-4 ժամվա ընթացքում վերարտադրել իրենց պատկերացումները, տեսածն ու ընկալածը»,-մասնավորապես ասել է նա:
Մեզ հետ զրույցում Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Աբրահամյանն  էլ  ասել է, որ ընդհանուր առմամբ ցուցադրում են Արցախում գործված 15 գորգեր և կարպետներ:
Նրա խոսքով ցուցահանդես-վաճառքի են  ներկայացված Արցախի պատմությանը, մշակույթին վերաբերող բազմաթիվ գրքեր և Արցախի տեսարժան վայրերն արտացոլող լուսանկարներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search