Artsakhpress

Հարցազրույց

Կառավարման ոլորտում ձևավորելու ենք նոր մշակույթ. Գրիգորի Սահակյան

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ստեփանակերտում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված հինգ թեկնածուներից այս անգամ մեր զրուցակիցն է Գրիգորի Սահակյանը:

Կառավարման ոլորտում ձևավորելու ենք նոր մշակույթ. Գրիգորի Սահակյան

Կառավարման ոլորտում ձևավորելու ենք նոր մշակույթ. Գրիգորի Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա անդրադարձել է նախընտրական ծրագրում ընդգրկված դրույթների իրագործման եղանակներին, մայրաքաղաքի հրատապ լուծում պահանջող խնդիրներին և մի շարք այլ հարցերի:
-Պարո՛ն Սահակյան, նախընտրական ի՞նչ ծրագրով եք հանդես գալիս: Կխնդրեի առաձնացնել հիմնական դրույթները:
-Նախընտրական ծրագրի ամենակարևոր դրույթը թերևս կառավարման ոլորտում նոր մշակույթի ձևավորումն է, ինչպես նաև մեր քաղաքացիների համար սպասարկման ոլորտի որակի բարձրացումը: Մասնավորապես՝ պետք է քաղաքապետարանի և քաղաքացիների միջև հարաբերությունները դնել ավելի բաց հարթակում և հնարավորություն տալ քաղաքացուն իր բոլոր անհրաժեշտ հարցերի պատասխանները ստանալու հեշտ և տարբերակված մոդելով: Երկրորդ կարևոր դրույթն է հանրայնացնել և ձևավորել այնպիսի համակարգ, որի շնորհիվ քաղաքացիները երկխոսության եղանակով կարողանան քաղաքի զարգացման գործում համաչափ մասնակցություն ունենալ, իրենց առաջարկությունները և տեսակետները ներկայացնել: Այդ առթիվ նախատեսում ենք ներդնել «Ակտիվ քաղաքացի» ծրագիրը: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ ուղիղ եթեր կհեռարձակվեն ավագանու նիստերը: Բացի դրանից, ծրագրում ներառված են բարեկարգման աշխատանքներ՝ կապված շենքերի շքամուտքերի վերականգնման, վթարային պատշգամբների վերակառուցման, տանիքների վերանորոգման և բակերի բարեկարգման հետ:
Կարծում եմ՝ այդ ամենը ուսումնասիրելուց հետո պետք է ընդունել կառավարության որոշումներ, որպեսզի կարողանանք պետական բյուջեից նախատեսվող գումարը փոքր-ինչ ավելացնել, և քաղաքացիների նվազագույն  պահանջները իրականացնել: Կա լուրջ խնդիր՝ կոյուղիների հետ կապված, որը շատ վտանգավոր է և կարող է հակասանիտարական իրավիճակ ստեղծել: Պետք է ուշադրություն դարձնել այդ խնդրին և կոյուղիների կապիտալ վերանորոգում իրականացնել: Եվս մեկ կարևոր խնդիր է տրանսպորտի ոչ լիարժեք աշխատանքների իրականացումը: Մասնավորապես` Ստեփանակերտի ծայրամասերում ապրող մեր բնակիչների համար այն միշտ չէ, որ հասանելի է:
-Իսկ մայրաքաղաքում առկա խնդիրներից որո՞նք եք առաջնահերթ համարում:
-Ներկայացված խնդիրները մեկը մյուսից հրատապ են: Սակայն, կարծում եմ, ամենահրատապ հարցը մեր հասարակության և քաղաքացիների մեջ իշխանությունների հանդեպ հույսը և հավատը նորից վերականգնելն է: Չպետք է սոցիալական դժգոհություն լինի: Շփվելով քաղաքացիների հետ` ակնհայտ է դառնում, որ մենք կորցրել ենք հավատը, քանի որ միշտ լինում են խոստումներ, որոնք չեն իրականանում, իսկ լավագույն դեպքում՝ լրիվությամբ կյանքի չեն կոչվում:
-Պարո՛ն Սահակյան, Ձեր կարծիքով՝ համայնքի բյուջեն կբավարարի՞ մայրաքաղաքի հիմնական խնդիրները լուծելու համար:
-Իհարկե, ոչ, և դա համարվում է ցավոտ խնդիրներից մեկը: Համայնքային բյուջեն բավարար չէ այն պրոյեկտների իրականացման համար, որոնք մենք ենք նախատեսում: Ակնկալում եմ ճիշտ դիվանագիտական հարաբերություններ սահմանել Սփյուռքի մեր հայրենակիցների հետ՝ իրենց ներգրավվածությունը ապահովելով մեր քաղաքի զարգացման գործում:
- Որպես քաղաքապետի թեկնածու՝ ու՞մ եք համարում հիմնական մրցակից:
-Որևէ անուն չեմ հրապարակի, որովհետև ամեն դեպքում յուրաքանչյուր թեկնածուի կողքին կանգնած է մեր ժողովուրդը: Ամենալուրջ մրցակիցը մեր ժողովուրդն է: Ում ժողովուրդը կընտրի, բնականաբար նա էլ կլինի մրցակից:
-Իսկ ի՞նչպես եք գնահատում Ձեր շանսերը:
-Շանսերս գնահատում եմ բավարար: Կարծում եմ՝ իմ ներկայացրած ծրագիրը պետք է շահագրգռի ոչ միայն ժողովրդին, այլև շահագրգիռ կառույցներին, ովքեր պետք է միջամտեն և այդ բոլոր փոփոխությունները կյանքի կոչեն, քանի որ բոլոր ոլորտներում են նախատեսվում բարեփոխումներ:
-Պարո՛ն Սահակյան, ինչու՞ պետք է ստեփանակերտցին ընտրի հենց Ձեզ:
-Թերևս հնչեցրած հարցերից ամենադժվարինն էր: Ես փորձում եմ իմ տեսակետը ներկայացնել այնպես, ինչպես որ կա: Ես չեմ ներկայացնում աբստրակտ որևէ երևույթ: Իմ հանդիպումների ժամանակ ես միշտ ասում եմ, որ չպետք է ակնկալել, որ 1 տարվա ընթացքում փոփոխությունները կլինեն տեսանելի: Կառավարման ոլորտում փոփոխությունները, գուցե, տեսանելի կլինեն ավելի վաղ, սակայն, քաղաքի համաչափ զարգացման հետ կապված, առաջին փոփոխությունները տեսանելի կլինեն մոտ 2.5-3 տարի հետո: Քանի որ անհրաժեշտ է լինելու մշակել մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, որի համար մեզ պետք է լինելու առնվազն 2 տարի:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ընտրվելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում իրականացնելու ենք մեր բոլոր խոստումները. Դավիթ Սարգսյան

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Search