Artsakhpress

Սփյուռք

Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը

Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունները։

Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը

Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսրայելցի պատմաբաններ Նեննի Մորիսի և Դրոր Զեևիի համահեղինակությամբ 2019թ. ապրիլի 24-ին լույս է տեսել «30 տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը (1894-1924թթ)» վերնագրով գիտահետազոտական գիրք, որին անդրադարձել է նաև թուրքական մամուլը։ 
 
Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը, փոխանցում է ermenihaber-ը:
Գրքում նշվում է, որ Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության իշխանությունների հրամանով կոտորվել են շուրջ 4 մլն հայեր, հույներ և ասորիներ։ 
Իսրայելցի հեղինակներն իրենց աշխատանքում օգտվել են այնպիսի հեղինակների աշխատություններից, ինչպիսիք են թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, հայ ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգանը,  եկեղեցական, ազգային և հասարակական գործիչ Գրիգորիս Պալաքյանը և թուրք պատմաբան Ֆուաթ Դյունդարը։ 
Թուրքական աղբյուրը զարմանքն է հայտնել, թե ինչու իսրայելցի հեղինակներն իրենց աշխատանքում շատ քիչ են օգտվել թուրքական աղբյուրներից։  (Խոսքը այն թուրք հեղինակների մասին է, ովքեր հերքում են ցեղասպանության փաստը)։
Իսկ գրքի հեղինակների խոսքով՝ բազմաթիվ թուրքական արխիվներ իրենց համար անհասանելի են եղել։ Մասնավորապես նրանք ցանկացել են օգտվել «Թուրքիայի  գլխավոր շտաբի ռազմական, պատմական և ռազմավարական հետազոտությունների արխիվից», սակայն վերջինս փակ է եղել հետազոտողների համար։  
Գիրքը բաժանված է երեք մասի. առաջին մասում ներառված են մոտ 200 հազար քրիստոնյա հայերի ջարդը՝ 1894-1896թթ, երկրորդ մասում՝ ավելի մեծածավալ տեղահանություններն ու կոտորածը, որը սկսվեց 1915թ. և ճանաչվել է որպես ցեղասպանություն, երրորդ մասում՝ մնացած քրիստոնյաների (հիմնականում հույների) արտաքսումը 1919-22թթ., որը թուրքերն անվանում են «Անկախության պատերազմի տարիներ»: Գրքում դիտարկված է նաև մոտ 250 հազար ասորիների ճակատագիրը:

Պատմաբաններն եկել են եզրակացության, որ 1915-16թթ. իրադարձությունները լավ փաստագրված են, 1.5 մլն զոհերի ոճրագործությունը ցեղասպանություն անվանելը միանգամայն հիմնավորված է։ Մինչդեռ 30-ամյա ժամանակահատվածի առաջին ու վերջին շրջանները, նրանց կարծիքով, առավել մեծ ուսումնասիրությունների կարիք ունեն: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search