Artsakhpress

Քաղաքական

ԱՀ ՄԻՊ-ը ողջունել է ՀՀ կառավարության Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-երին ֆինանսավորելու որոշումը

Որպես Արցախի բնակիչ ու Մարդու իրավունքների պաշտպան՝ ուրախ եմ ՀՀ կառավարության այն որոշման համար, որով գումար է հատկացվում ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելություններին աջակցելու նպատակով:

ԱՀ ՄԻՊ-ը ողջունել է ՀՀ կառավարության Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-երին ֆինանսավորելու որոշումը

ԱՀ ՄԻՊ-ը ողջունել է ՀՀ կառավարության Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-երին ֆինանսավորելու որոշումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Հուսամ՝ սա նոր սկիզբ կլինի Արցախի պետական և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը և տեղի կարողությունների զարգացմանը ՀՀ կառավարության տևական աջակցության համար: Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին իմ աջակցությունը հայտնելուց բացի, ես նաև առաջարկել ու խորհուրդ եմ տվել նրանց առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը և տեղում զարգացնել համապատասխան կարողություններ, ոչ թե Երևանից բերել պատրաստի թիմեր: Տասնամյակների մեծածավալ կոշտ ներդրումից ու աջակցությունից (ֆինանս, ենթակառուցվածքներ, տնտեսական նախագծեր) հետո հայությունը (ներառյալ՝ ՀՀ կառավարությունը, քաղհասարակությունը և սփյուռքյան կառույցները) պետք է մտածի Արցախում նաև լուրջ փափուկ ներդրման (կարողություններ, մարդկային ռեսուրսներ, ինստիտուտներ) մասին: Իհարկե, առ այսօր մեծ գործ է արվել նաև այդ ուղղությամբ, բայց դրա կարիքը դեռ շատ կա, առավել ևս, երբ Արցախը փաստացի մեկուսացած է միջազգային փորձից, ծրագրերից ու ռեսուրսներից»,- գրել է Ա. Բեգլարյանը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search