Artsakhpress

Տնտեսական

Սեպտեմբերից համայնքներում կիրականացվեն ստուգումներ. գյուղնախարարը ներկայացնում է մանրամասները

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսից վերահսկողական աշխատանքներ են իրականացվելու Արցախի գյուղական համայնքներում՝ ներառելով ԱՀ գյուղատնտեսության նախարարության ամբողջ համակարգը:

Սեպտեմբերից համայնքներում կիրականացվեն ստուգումներ. գյուղնախարարը ներկայացնում է մանրամասները

Սեպտեմբերից համայնքներում կիրականացվեն ստուգումներ. գյուղնախարարը ներկայացնում է մանրամասները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Հադրութի շրջանի համայնքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Նրա խոսքով՝ սննդամթերքի անվտանգության հարցում շարունակվում է համայնքներում արձանագրվել այնպիսի իրավիճակ, ինչպիսին մեկ տարի առաջ էր:
«Խանութներում չպետք է շարունակվի ժամկետանց սննդամթերքի վաճառքը: ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը չունի համապատասխան ներուժ ամենօրյա ռեժիմով վերահսկելու վաճառվող ապրանքների ժամկետները: Եվս մեկ կարևոր խնդիր է այդ ապրանքների պահպանման պայմանները վերահսկելը: Սննդամթերքը վաճառվում բաց տարածքներում, շատ դեպքերում՝ արևի տակ դրված: Հորդորում եմ այս խնդիրներին հատուկ ուշադրություն դարձնել»,- նշել է Ժ. Միրզոյանը:
Նախարարն անդրադարձել է նաև Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի և Արաքսի հովտի վարելահողերի, ինչպես նաև խորքային հորերի հնարավորությունների լիարժեք օգտագործման կարևորությանը:
Ժ. Միրզոյանի խոսքով՝ կան թերծանրաբեռնված խորքային հորեր, որտեղ 20-30 հա հող մշակելու համար նախատեսված խորքային հորը օգտագործվում է 1-1.5 հա բանջարեղեն մշակելու համար, ինչը անթույլատրելի է: Առաջիկայում հատուկ ուշադրություն է դարձվելու խնդրին: Գյուղոլորտի պատասխանատուն նշում է, որ, այսպիսի պոտենցիալ ունենալով, պետք է ամբողջությամբ օգտագործվի խորքային հորերի հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջերս Մոխրենես համայնքում խոզերի «աֆրիկական ժանտախտ» հիվանդության բռնկման ու անասնագլխաքանակի անկման դեպքին: Ընթացիկ տարվա սեպտեմբերին նախարարության կողմից իրականացվելու են ստուգումներ այն համայնքներում, որտեղ կան խոզաբուծությամբ զբաղվողներ: Նախարարն ընդգծել է, որ խոզերի բուծումը բաց պահվածքով իրականացնող բոլոր անձանց ենթարկելու են պատասխանատվության: Նույնը վերաբերում է խոշոր, մանր եղջերավոր կենդանիների պահմանը, եթե արածեցումը կազմակերպվում է առանց նախրապանի կամ հովվի:
Հանդիպման ընթացքում գյուղնախարարը համայնքների ղեկավարներին է ներկայացրել գարնանացանի աշխատանքների պլանավորման նոր ժամանակացույցը, ըստ որի շրջանները գարնանացանի տարածքների, մշակաբույսերի տեսականու և սերմերի քանակների վերաբերյալ հայտերը գյուղնախարարություն պետք է ներկայացնեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, որպեսզի սերմերի ներկրումն ապահովվի ընթացիկ տարվա հոկտեմբերին:
Հանդիպման վերջում Ժ. Միրզոյանը պատասխանել է համայնքների ղեկավարների հնչեցրած հարցերին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search