Artsakhpress

Սպորտ

Շանթ Խաչատրյան. Վստահ եմ՝ հաջորդ մեդալս ոսկի է լինելու

Տալինում ավարտված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր։

Շանթ Խաչատրյան. Վստահ եմ՝ հաջորդ մեդալս ոսկի է լինելու

Շանթ Խաչատրյան. Վստահ եմ՝ հաջորդ մեդալս ոսկի է լինելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա խոսեց մեդալի և անցկացրած գոտեմարտերի մասին.
«Արդյունքն ավելի գոհացուցիչ կլիներ, եթե ոսկե մեդալ լիներ. ես գնացել էի ոսկու հետևից, բայց արծաթն էլ վատ մեդալ չէ, հիմա ստացել ենք այն, ինչին որ արժանի էինք: Եթե արժանի լինեինք ոսկուն, ոսկին կլիներ։ Սպորտային բախտն էր, թե ինչ-որ տեղ սխալ արեցի կամ հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը լրիվ չէինք նայել, բայց արդյունքը սա է։ Իսկ ընդհանուր առմամբ մրցաշարից գոհ եմ, կան սխալներ, որոնք պետք է շտկվեն։ Հույս ունեմ և վստահ եմ, որ մյուս անգամ ոսկե մեդալով եմ հետ վերադառնալու»։
Մինչև եզրափակիչը Շանթը առանձնացրեց Թուրքիայի ներկայացուցիչ Սամեթ Բաշարի հետ գոտեմարտը. «Թուրք ըմբիշի հետ գոտեմարտում սկզբից պարտվում էի, հետո, ճնշելով նրան, ժամանակից շուտ կարողացա կամային հաղթանակ տանել»:
Չնայած մեծ ցանկությանը , որ ընկերը չեմպիոն դառնա (խոսքը Սահակ Հովհաննիսյանի մասին է), նրա պարտությունը Շանթին չէր ընկճել եզրափակչից առաջ. «Ես շատ էի ուզում, որ Սահակը դառնար չեմպիոն, բայց չհուսահատվեցի նրա պարտությունից. սպորտ է, ամեն ինչ էլ պատահում է։ Ուղղակի եզրափակչումս տակտիկական սխալներ եղան իմ կողմից, բայց կշտկենք, շատ կմարզվենք, որ մյուս անգամ ոսկով վերադառնամ»,-խոսքը ավարտեց նա։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Search