ԱՄՆ-ն «շատ բան իմացավ» Արխանգելսկի մարզում տեղի ունեցած պայթյունից. Թրամփ
ՌԴ Արխանգելսկի մարզում ռազմական պոլիգոնում փորձակումների ժամանակ տեղի ունեցած պայթյունն օգնել է Միացյալ Նահանգներին շատ բան իմանալ:
ԱՄՆ-ն «շատ բան իմացավ» Արխանգելսկի մարզում տեղի ունեցած պայթյունից. Թրամփ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին Twitter-ումգրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Tert.am-ը:
Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն ունի նմանատիպ, սակայն «առավել առաջնակարգ» տեխնոլոգիաներ: Իր գրառման մեջ նա հիշատակել է ռուսական «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռը, որը ՆԱՏՕ-ի կոդավորման համակարգում նշվում է որպես Skyfall:
«Ռուսական Skyfall-ի պայթյունը ստիպել է մարդկանց անհանգստանալ պոլիգոնի շուրջը և դրա սահմաններից հեռու օդի մասին: Դա վատ է»,- գրել է Թրամփը:
Ինչպեսհաղորդվել էր ավելի վաղ, ՌԴ Սարով քաղաքում գտնվող միջուկային կենտրոնի ղեկավարությունը սենսացիոն հայտարարություն էր արել Արխանգելսկի մարզում օրերս տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Սպիտակ ծովում միջուկային ռեակտոր է պայթել: Այս կերպ ռուս ֆիզիկոսները կասկածի տակ են դրել ՌԴ պաշտպանության նախարարության ու «Ռոսատոմ»-ի հայտարարությունը:
Սարով քաղաքում գտնվող ՌԴ միջուկային կենտրոնի պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է օգոստոսի 11-ին՝ «Колючий Саров» քաղաքային տեղեկատվական թերթի կայքում: Այն նաև ցուցադրել են տեղական հեռուստաընկերությամբ:
Ըստ կենտրոնի տնօրեն Վալենտին Կոստյուկովի և գիտական ղեկավար Վյաչեսլավ Սոլովյովի՝ 5 գիտնականների մահվան պատճառ է դարձել փոքր միջուկային ռեակտորի պայթյունը: Նշվում է, որ երեք գիտնական տուժել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Միջուկային կենտրոնի ղեկավարը պատմել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել ոչ թե պոլիգոնի առափնյա հատվածում, ինչպես ավելի վաղ նշել է ՌԴ ՊՆ-ն, այլ Սպիտակ ծովի ջրային տարածքում:
Նաև նշվել է, որ նոր զենքի փորձարկման նախապատրաստական աշխատանքները տևել են տարուց ավելի: Թե մասնավորապես ինչ զենքի ստեղծման վրա են աշխատել գիտնականները՝ ֆիզիկոսները չեն հայտնել: Լուրեր են շրջանառվում, որ խոսքն անսահմանափակ հեռահարության միջմայրցամաքային հրթիռի մասին է, որի մասին ժամանակին հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ծովային պոլիգոնում պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին: Ըստ ՊՆ-ի պաշտոնական վարկածի՝ ողբերգությունը տեղի է ունեցել «հեղուկային ռեակտիվ շարժիչային սարքի փորձարկումների» ժամանակ:
Ծովի այդ հատվածը մինչև սեպտեմբերի 10-ը փակ կլինի նավագնացության համար: Արգելված գոտու ընդհանուր մակերեսը մոտ 230 ք/կմ է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-:
The United States is learning much from the failed missile explosion in Russia. We have similar, though more advanced, technology. The Russian “Skyfall” explosion has people worried about the air around the facility, and far beyond. Not good!