Artsakhpress

Ռազմական

Հայկական բանակային թիմը «Խաղաղության մարտիկ» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը

Միջազգային բանակային «Խաղաղության մարտիկ» մրցույթում Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը:

Հայկական բանակային թիմը «Խաղաղության մարտիկ» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը

Հայկական բանակային թիմը «Խաղաղության մարտիկ» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 13-ին Դիլիջանում մեկնարկած «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ամփոփեց արդյունքները: «Սա մեզ համար մեծ հաջողություն է, քանի որ առաջին անգամ ենք գրավում 1-ին տեղը միջազգային բանակային մրցույթներում»,- նշեց Տոնոյանը և հավելեց, որ մրցումների մասնակիցները հնարավորություն են ունեցել ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու ավանդույթներին։
«Խաղաղության մարտիկ» մրցումներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվել են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը չափել են ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:
 «Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել օգոստոսի 3-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search