Artsakhpress

Մշակույթ

«Ճանապարհ Թրեյլ» նախագծի առաջին փուլը մոտենում է ավարտին

«Ճանապարհ Թրեյլ» նախագծի առաջին փուլը մոտենում է ավարտին։

«Ճանապարհ Թրեյլ» նախագծի առաջին փուլը մոտենում է ավարտին

«Ճանապարհ Թրեյլ» նախագծի առաջին փուլը մոտենում է ավարտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից՝ մանրամասնելով, որ միջազգային և հայկական մի շարք կազմակերպությունների ու ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող «Ճանապարհ թրեյլ» համաարցախյան էկոտուրիստական արահետի զարգացման աշխատանքները, որոնք ընդգրկում են արահետների բարեկարգման, գծանշման, որոշ հատվածներում արահետների փոփոխության և նոր արահետների նորոգման աշխատանքներ, մեկնարկել էին 2017 թվականի՝ նախագծի տասնամյակին ընդառաջ։ Արահետի զարգացումն իրականացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան՝ այդ ոլորտում փորձված և մասնագիտացված թիմի կոորդինացմամբ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ճանապարհ Թրեյլ»-ը Արցախի ամբողջ երկայնքով՝ հյուսիս-հարավ ուղղությամբ, ձգվող 16 արահետներից բաղկացած քայլուղի է։ Իր գործարկման պահից քայլուղուց օգտվել են բազմաթիվ զբոսաշրջիկներ և տեղացիներ։ Այն ստեղծում է բարենպաստ պայմաններ ակտիվ զբոսաշրջություն նախընտրողների համար և անցնում է Արցախի մի շարք հայտնի զբոսաշրջավայրերի տարածքով, գեղատեսիլ վայրերով ու գյուղերով։

Ծրագիրը իրականացվում է «Թրեյլս ֆոր Չեյնջ» հասարակական կազմակերպության կողմից, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ։ Նախագծին աջակցել է «ԱՀԱ» Արմենիա հասարակական կազմակերպությունը՝ մասնավորապես Շուշի-Քարին տակ հատվածի բարեկարգման, կամուրջների տեղադրման, ինչպես նաև «Կաչաղակաբերդ» հատվածի անանցանելի վայրում կամուրջի տեղադրման աշխատանքներով։ 

Երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել տեղավորման համար պայմանների ստեղծում քայլուղու երկայնքով տեղակայված 13 բնակավայրերում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search