Artsakhpress

Մշակույթ

Երիտասարդության օրվան նվիրված՝ Արցախում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված՝ Արցախում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:

Երիտասարդության օրվան նվիրված՝ Արցախում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ

Երիտասարդության օրվան նվիրված՝ Արցախում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մամոլ ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ին մշակութաժամանցային ծրագիր կկազմակերպվի Պատարայի տուրիստական ճամբարում: Նույն օրը արշավ կկազմակերպվի դեպի Քիրս լեռը:
Օգոստոսի 11-ին ուխտագնացություն կկազմակերպվի դեպի Դիզափայտի Կատարո վանք:
Մի շարք միջոցառումներ կանցկացվեն օգոստոսի 12-ին:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 8:00-ին, քայլարշավ կկազմակերպվի դեպի Խնապատի Մեծ Նան սրբավայր, որտեղ կիրականացվի տարածքի մաքրում:
Ժամը 8:00-ին քայլարշավ կկազմակերպվի դեպի Չարեքտարի հին եկեղեցին:
Ժամը 10:00-ին երիտասարդական արշավ կկազմակերպվի դեպի «Սառույցի աղբյուր» տեղամաս:
Ժամը 16:00-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կկազմակերպվի ինտելեկտուալ խաղ:
Ժամը 17:00-ին Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա համերգ:
Ժամը 19:00-ին բացօթյա համերգ տեղի կունենա Մարտակերտի շրջվարչակազմի հրապարակում:
Ժամը 19:00-ին ազգային-ավանդական խաղեր կկազմակերպվեն Հաթերք համայնքի «Մուղդուսին յալ» տեղամասում:
Օգոստոսի 16-ին՝ ժամը 19:00-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կկազմակերպվի պարի երեկո:
 
Օգոստոսի 17-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա «Երիտասարդ գվարդիան» ֆիլմի ցուցադրությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search