Artsakhpress

Մշակույթ

Համահայկական խաղերի օրերին «Տուրիստ–Բուս»-ը կգործի ամենօրյա ռեժիմով

Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակիցների և հյուրերի համար զբոսաշրջավայրերը առավել հասանելի դարձնելու նպատակով՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ:

Համահայկական խաղերի օրերին «Տուրիստ–Բուս»-ը կգործի ամենօրյա ռեժիմով

Համահայկական խաղերի օրերին «Տուրիստ–Բուս»-ը կգործի ամենօրյա ռեժիմով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ «Տուրիստ–Բուս» զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումները մինչև օգոստոսի 11-ը գործելու են ամենօրյա ռեժիմով` Գանձասար, Տող և Հունոտի կիրճ ուղղություններով՝ ժամը 10։00-ին, իսկ Տիգրանակերտ ուղղությամբ՝ ժամը 17։00-ին։ -Գանձասար, Ամարաս և Դադիվանք վանական համալիրներում, ինչպես նաև «Տողի մելիքական ապարանք» և «Տիգրանակերտ» արգելոցներում մատուցվելու են էքսկուրսավարների անվճար ծառայություններ տարբեր լեզուներով, ինչպես նաև գործելու են տեղեկատվական կետեր՝ համապատասխան զբոսաշրջային գրականությամբ։

Ա. Գրիգորյանը տեղեկացրել է, որ մինչև օգոստոսի 8-ը ներառյալ Ստեփանակերտի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը աշխատելու է մինչև 22։00-ն։ Մասնակիցների համար բոլոր թանգարանները գործելու են անվճար։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search