Artsakhpress

Հասարակական

Վրաստանի հատուկ ծառայությունները կասեցրել են Հայաստանից ՌԴ ռադիոակտիվ նյութերի փոխադրման փորձը

Վրաստանի Պետանվտանգության ծառայության աշխատակիցները վրաց-հայկական սահմանին ձերբակալել են Հայաստանի քաղաքացու՝ Ռուսաստան թորիում ռադիոակտիվ նյութի փոխադրման մեղադրանքով, որը ծրարված Է եղել չորս փաթեթներով, հուլիսի 15-ին հաղորդել են Պետանվտագնության ծառայության մամուլի բաժնում:

Վրաստանի հատուկ ծառայությունները կասեցրել են Հայաստանից ՌԴ ռադիոակտիվ նյութերի փոխադրման փորձը

Վրաստանի հատուկ ծառայությունները կասեցրել են Հայաստանից ՌԴ ռադիոակտիվ նյութերի փոխադրման փորձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ«Փորձաքննությունը պարզել Է, որ հիշյալ փաթեթների ընդհանուր քաշը կազմել Է 71,63 կիլոգրամ: Դրանք պարունակել են «Թորիում 232» ռադիոակտիվ իզոտոպ, որը պատկանում Է միջուկային նյութերի կատեգորիային»,- ասված Է հաղորդագրության մեջ: Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ փաթեթների մակերեւույթին ճառագայթումը կազմել Է 18 միկրոԶիվերտ/ժամ՝ 0,5 միկրոԶիվերտ/ժամ առավելագույն անվտանգ մակարդակի դեպքում:
Մարդու առողջության համար վտանգավոր նյութն առգրավել են ձերբակալվածի ավտոմեքենայից: Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն նրա համար որպես խափան միջոց ընտրել Է կալանավորումը: Հարուցվել Է քրեական գործ «միջուկային նյութերի կամ սարքերի, ռադիոակտիվ մնացուկների, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառություն» եւ «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կանոնների խախտում» հոդվածներով, ինչը պատժվում Է հինգից մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկմամբ: Գործը հետաքննում Է Պետանվանգության ծառայության Հակահետախուզության դեպարտամենտի Գլխավոր քննչական վարչությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Search