Artsakhpress

Քաղաքական

ԵԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»-ի ստեղծման համար կարևոր է համարում նաև հայ պատգամավորների աջակցությունը

Եվրոպայի Խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ Ամալի դը Մոնշալենը կարևոր է համարում «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»–ի (Observatory for History Teaching) ստեղծումը,որում կարևորում է նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը:

ԵԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»-ի ստեղծման համար կարևոր է համարում նաև հայ պատգամավորների աջակցությունը

ԵԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»-ի ստեղծման համար կարևոր է համարում նաև հայ պատգամավորների աջակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱմալի դը Մոնշալենը նման տեսակետ է հայտնել ԵԽԽՎ-ում՝ ի պատասխան ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցի:
«Նախարարների կոմիտեում Ֆրանսիայի նախագահության առաջնահերթություններից է «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»–ի (Observatory for History Teaching) ստեղծումը: Մենք արժևորում ենք այդ միտքը և հավատում, որ Եվրոպայի Խորհրդի տարածքում առկա կրթական համակարգերը կարող ենք շահել դրանից: Որպես Ցեղասպանությունը վերապրած ազգի ներկայացուցիչներ՝ մենք համոզված ենք, որ մարդկության դեմ գործած հանցանքները պետք է ներկայացվեն դպրոցական ծրագրերում, ինչը կնպաստիցեղասպանությունների կանխարգելմանը: Կարո՞ղ եք մեզ տեղեկացնել, թե ինչ քայլեր ենձեռնարկվելու «Օբզերվատորիայի» ստեղծման համար և ինչ շրջանակներ է այն ընդգրկելու»,-հետաքրքրվել է Հայրապետյանը:
Մոնշալենը նշել է՝ գուշակում է, որ դա կապված է պատգամավորի ազգության հետ: Նա նկատել է,որ պատմության հետ աշխատանքը շատ կարևոր է բարդ պատմական հարաբերություններ ունեցող երկրների մեջ ներդաշնակ շփումներ ձևավորելու համար:

«Պատմության Օբզերվատորիա» հիմնելու միտքը փաստացի կապված է ԵԽ–ում արդեն առկա պրակտիկայի հետ, երբ վեց ամիսը մեկ պատմության ուսուցիչների փոխանակման ծրագիր է տեղի ունենում: Սակայն մենք հասկացանք, որ դա շատ անորոշ է և ոչ հետևողական, ուստի միտք առաջացավ ունենալ պատմության հետաքննություն, որպեսզի մշտական ուշադրության կենտրոնում պահենք այս հարցը:
Պատմության դասավանդումը երբեմն սկսվում է տարրական դպրոցից, երբեմն՝ միջնակարգ, որոշ երկրներում՝ համալսարանից: Պատմության դասավանդումը երբեմն կարող է սկսվել վաղեմի իրադարձություններից, երբեմն՝ կենտրոնանում ժամանակակից դեպքերի վրա, սակայն, մենք պետք է հասկանանք, որ մենք կրթում ենք Եվրոպայի ապագա քաղաքացուն, ուստի, եթե մենք միայն պատմենք նրանց պատերազմի մասին, հավանաբար նրանք հետո կներքաշվեն նոր պատերազմների մեջ, բայց եթե մենք նաև սովորեցնենք, թե ինչ ձեռքբերումներ ունենք անվտանգության և խաղաղության առումով, նրանք կմոտիվացվեն գնալ այդ ճանապարհով:
Ահա ինչու ենք մենք առաջարկում կնքել միջկառավարական համաձայնություն և հետո բոլոր շահագրգիռ երկրները կարող ենք միանալ դրան: Ձեր աջակցությունը չափազանց կարևոր կլինի, և մենք ուրախ կլինենք, եթե ԵԽ–ն ներգրավվի այս հարցում: Ես սիրով մտքեր կփոխանակեմ Ձեր և Ձեր գործընկների հետ՝ լավ իմանալով, թե որքան սրտամոտ է Ձեզ այս հարցը»,-եզրափակել է Ամալի դը Մոնշալենը:
d

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search