Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է Մարտունի քաղաք եւ մասնակցել նոր մանկապարտեզի, մարզասրահի եւ մարզադաշտի բացման հանդիսավոր արարողություններին:
Նախագահը Մարտունիում մասնակցել է մանկապարտեզի, մարզասրահի եւ մարզադաշտի բացման արարողություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Նախագահը դիտել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության շրջանակներում շրջկենտրոնում տեղի ունեցած ֆուտբոլային խաղը: