Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում կայացել է ConiFA-2019 Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը (լուսանկարներ)

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում այսօր տեղի է ունեցել ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը. առաջնության կարգախոսն է «Բաց դռներ, ամուր դարպասներ»:

Ստեփանակերտում կայացել է ConiFA-2019 Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը (լուսանկարներ)

Ստեփանակերտում   կայացել  է  ConiFA-2019  Եվրոպայի առաջնության   հանդիսավոր բացման արարողությունը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   միջոցառման  բացմանը  ներկայացվել  է   երաժշտական կոմպոզիցիա, որին միահյուսված ներկայացվել է Արցախի մշակույթն իր ողջ ներկապնակով. հորովել, փողային և  հարվածային  գործիքներ, թմբկահարներ, երգի  և  պարի  համույթներ, մանկական երգչախումբ, տարազների ցուցադրություն, Արցախի  այաներ    և  այլն:
Առաջնությանը  մասնակից  Աբխազիայի, Արցախի,Արևմտյան Հայաստանի,Հարավային Օսիայի,Չամերիայի,Սապմիի, Սեկեյի Լանդի, Պադանիայի թիմերը հաջորդականությամբ մտել  են  մարզադաշ՝  պտույտ կատարելով վազքուղով:
Այնուհետև  հնչել  է  օրհներգը:
Դրոշների բարձրացման պատիվը  տրվել  է Արցախի հանրապետության  «Մարտական խաչ» առաջին աստիճանի  շքանշանակիր Մարատ Պետրոսյանին, Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Մհեր Ավանեսյանին, Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի անդամ Գևորգ Միրզոյանին:
Միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը: 
Նրա  խոսքով՝ Արցախում  այսօր   տեղի  է  ունենում     նշանակալի  իրադարձություն:
«Արցախ  են  ժամանել  բազմաթիվ   հյուրեր   աշխարհի  տարբեր  երկրներից, ադ  թվում   նաև՝ պետական  այրեր: Ուզում  եմ  ողջունել  եղբայրական  Հարավային  Օսետիայի    Հանարապետության նախագահ Անատոլի  Բիբիլովին, «Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների կոնֆեդերացիա»-ի նախագահ Պեր Անդրես-Բլինդին, «Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների Եվրոպայի կոնֆեդերացիա»-ի նախագահ Ալբերտո Ռիկյոյին  և  նշել, որ   մեզ  համար  մեծ   պատիվ  է  հյուրընկալել  ձեզ արցախյան  հողում: Նման  մարզական  միջզգային    միջոցառում  մեր  երկրում  տեղի  է ունենում  առաջին  անգամ: Այն  պատշաճ  մակարդակով  անցկացնելու  համար  տարվել  է  ծավալուն  և  քրտնաջան  աշխատանք:  Հուսով  եմ, որ  և´   մարզիկները,և´  ֆուտբոլասերները  բավականություն  կստանան  խաղերից: Սպորտը,   հատկապես  ֆուտբոլը, այն  բացառիկ բնագավառներից  է, որոնք  պետք   է  միավորեն   ժողովուրդներին  և  մարդկանց, ամրապնդեն  նրանց  միջև  բարեկամություն և  փոխադարձ  հարգանք, նպաստեն  կապերի  հաստատմանը և  այլն: Սպորտը չի ճանաչում սահմաններ և  սահմանափակումներ, խտրականություն  և  երկակի ստանդարտներ: Այն  խաղաղության  խորհրդանիշ  է, որտեղ  պայքարն  արդար  է,  և  հաղթում   է  նա, ով  լավ  է  պատրաստված:  Արցախում  ֆուտբոլի  նկատմամբ  միշտ  եղել  է  հատուկ  վերաբերմունք  և  մենք  ունենքձևավորված  ավանդույթներ:  Հուսով եմ, որ  այս  մրցաշարն  ի  հայտ  կբերի  ֆուտբոլային    նոր  դեմքեր, ովքեր   օրինակ   կծառայեն    մատաղ  սերնդի  համար  և  իրենց  խաղով  մեզ  կպարգևեն  բազմաթիվ  ուշագրավ  պահեր՝  առաջնությունը  վերածելով  իսկական   տոնի»,- մասնավորապես   ասել  է   Նախագահը:
Նա    շնորհակալություն  է  հայտնել  բոլոր   նրանց, ովքեր   իրենց  ավանդն  են  ունեցել   ConiFA-ի   կազմակերպման  գործում:
Միջոցառմանը ելույթով  հանդես  է  եկել  «Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների կոնֆեդերացիա»-ի նախագահ  Պեր Անդրես-Բլինդը:
Նրա  խոսքով՝ իրենց  համար  մեծ  պատիվ  է  բոլորի  հետ  միասին   այսօր  Արցախում ներկայացնել  ConiFA-2019  թվականի  Եվրոպայի   առաջնությունը:
«Այսօր   Եվրոպայի  մայրաքաղաքը  Ստեփանակերտն է: ConiFA-ի  ուղենիշ   սկզբունքներից  է   ֆուտբոլ   խաղալու  ազատությունը, այն  հարթակ  է, որ  յուրահատուկ  պատուհան  է  բացում  դեպի   մեծ  աշխարհ: Այս  հարթակը  մեզ  հնարավորություն  է  ընձեռում  ցույց  տալու   աշխարհին  մեր    ժողովրդի, մշակույթի, մեր ազգային  ինքնության  և  մեր    ժառանգության   մեծությունն  ու գեղեցկությունը:  Այս  առաջնությանը  հետևելու  են  միլիոնավոր    մարդիկ  աշխարհի  տարբեր  երկրներից: Մենք  ներկայացնում  ենք  տարբեր  երկրներ,  որոնք  ժառանգել  են տարբեր  մշակույթներ, անցել  պատմական  տարբեր ուղիներ, այդուհանդերձ   այս  առաջնությունը     մեզ  համախմբել  է  մեկ  հարկի  տակ՝ որպես  յուրահատուկ  դեսպաններ  հանդես  գալու և  աշխարհին    ներկայացնելու  մեր  ժողովրդներին, ցույց  տալու, որ,  անկախ  բոլոր  հանգամանքներից, անկախ  մեր  ծագումից,  մենք  կարող  ենք  ստեղծել   կենսատև  բարեկամություն  և  կարող  ենք  սերմանել  փոխադարձ  հարգանք:  ConiFA-ն   ձգտում  է  հասնել    խաղաղության, լինել ավելի   հանդուրժող, ավելի  բարեհաճ   աշխարհի հանդեպ: ConiFA-ի  գլոբալ  համայնքը  ներկայացնում է  ավելի  քան 370 մլն  մարդկանց աշխարհի  6  տարբեր  մայրցամաքներից. այս ցուցանիշներն  անընդհատ ավելանում  են»,-ավելացրել  է  Պեր  Անդրես-Բլինդը՝  նշելով, որ առաջիկա  9  օրերի  ընթացքում իրենք ականատես  են  լինելու  բոլոր  ժամանակների  լավագույն  ֆուտբոլային  առաջնությանը:
Նա  իր  խոսքում  ընդգծել  է, որ  արտերկրից  ժամանած   լրագրողներն առաջնությունը  մեկնաբանելիս   և  Արցախի  մասին  տպավորություններով  կիսվելիս    անպայման  կնշեն՝ Արցախը     հիասքանչ  է:
«Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների Եվրոպայի կոնֆեդերացիա»-ի նախագահ Ալբերտո  Ռիկյոյն  էլ   ասել է. «Մենք  բոլորս    հավաքվել  ենք  այստեղ  կարևորելու,  և  արժևորելու  սպորտի  և,  մասնավորապես,  ֆուտբոլի  դերը  մեր  կյանքում:  Սպորտը  օգնում  է   մարդկանց  հասնել  նոր  բարձունքների: Սպորտը  կարևոր  շարժիչ  ուժ  է  հանդիսանում  սոցիալական   հասարակության  բոլոր   խավերի    ներգրավածության համար:   Ֆուտբոլային  8  թիմեր  և  շուրջ  200  մարզիկներ  ձեռնամուխ  կլինեն    ֆուտբոլային  ամենաթեժ  պայքարին՝  հունիսի  9-ին  կայանալիք  վերջնախաղում  խաղարկվող    ֆուտբոլային  ամենակարևոր    գավաթի   համար»:
Ելույթներից հետո  «Արցախի ձայներ»  երաժշտական  նախագծի   անդամների   կատարմամբ հնչել  է  առաջնության հիմնը: Այնուհետև երգիչները մտել   են դաշտ և երգելով ուղեկցել   ֆուտբոլիստներին  դեպի նստատեղեր: Համերգային   ծրագրի  ընթացքում   երգերով  հանդես  են  եկել  հայ  և  իսպանացի  կատարողներ:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  նախագահի  տիկին Անահիտ  Սահակյանը, ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական  նախարար   Գրիգորի  Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը, Հարավային  Օսիայի  նախագահ  Անատոլի  Բիբիլովը, պետական  պաշտոնյաներ, հյուրեր  մի  շարք  երկրներից, լրագրողներ, ֆուտբոլասեր  հասարակություն  և  այլք:
Հանդիսավոր    միջոցառման  վերջում   տեղի է  ունեցել   ֆուտբոլային  հրավառություն: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search