Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ այսօր դիմավորել են ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը մասնակից Սեկեի մարզի ֆուտբոլի հավաքականին:
Ստեփանակերտում դիմավորել են Սեկեի մարզի ֆուտբոլի հավաքականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը, Արցախի այան ու ապան, ConiFA-ի կամավորականները ֆուտբոլի հավաքականին դիմավորել են ծափողջյուններով, զուռնա դհոլով, աղ ու հացով և հյուրասիրել ժենգյալով հացով:Միքայել Համբարձումյանը, ողջունելով հյուրերին, ասել է, որ առաջիկա օրերին Արցախում սպասվում է ConiFA-ի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են տարբեր երկրների ֆուտբոլի հավաքականներ: Նա նշել է, որ Արցախում տոնական տրամադրություն է. և որ հանրությանը սպասում է հետաքրքիր ֆուտբոլային խաղեր և այլ միջոցառումներ:Սեկեի մարզի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոզեֆ Գազդան մեզ հետ զրույցում ասել է, որ ինքն առաջին անգամ է Արցախում և տպավորված է: