Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում դիմավորել են Աբխազիայի ֆուտբոլի հավաքականին

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ քիչ առաջ դիմավորել են ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը մասնակից Աբխազիայի ֆուտբոլի հավաքականին:

Ստեփանակերտում դիմավորել են Աբխազիայի ֆուտբոլի հավաքականին

Ստեփանակերտում  դիմավորել  են  Աբխազիայի   ֆուտբոլի  հավաքականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝    Աբխազիայի    թիմին  ԱՀ   կրթության, գիտության  և սպորտի   նախարարի  տեղակալ  Աշոտ  Դանիելյանը, Արցախի   ֆուտբոլի   ֆեդերացիայի  ներկայացուցիչները,  ֆուտբոլասերները  դիմավորել  են    աղ  ու  հացով, զուռնա  դհոլով, արցախյան  այցեքարտը  հանդիսացող ժենգյալով  հացով, գինով:
Արցախի   այան  ու  ապան   իրենց  հերթին  ողջունել  են  հյուրերին      և   օրհնանքի   խոսքեր   հղել   նրանց:
Աբխազիայի   ֆուտբոլի  հավաքականի   գլխավոր  մրցավար   Բեսլան Աջինդիսալն  ասել է, որ  իրենց  հավաքականը  եղել  ու  խաղացել  է Արցախում, իսկ     ինքն առաջին  անգամ  է այստեղ: 
«Մեզ  համար  շատ  հաճելի  է  լինել  Արցախում: Այստեղ   մարդիկ  շատ  բարիացակամ   են,     հյուրասեր: Իմ  կարծիքով   այստեղ   կկազմակերպվի  մեծ   տոնախմբություն,  և  մենք  էլ  ուրախությամբ  մասնակիցը  կդառնանք  այդ  ամենին:  Ակնկալում  ենք, որ  խաղերից  կստանանք  հաճույք: Առաջնության  մասնակիցներին  ցանկանում ենք արդար   մրցակցություն, հաճելի   հիշողություններ, դրական   զգացողություններ».-ավելացրել  է  գլխավոր  մրցավարը:
Հավաքականի  անդամ  Չանդա Դաուրն  ևս   առաջին  անգամ է   Արցախում: Նա   ունի   մարտական  տրամադրություն:
«Մենք  ուրախ  ենք, որ  այսօր  գտնվում  ենք  Արցախում: Մեզ  դիմավորեցին  հիանալի,  և   առաջին  տպավորությունս  շատ   դրական  է:  Մենք  տեսանք  խաղաղ  երկիր՝ շրջապատված   լեռներով  ու  գեղեցիկ  տեսարաններով: Ես  մարդկանց  կողմից  այստեղ    որևէ  ագրեսիա  չեմ  նկատում: Գիտեմ, րր  Արցախում  եղել  են  պատերազմներ,  մենք՝  Աբխազիայի  քաղաքացիներս,   նույնպես  անցել  ենք  պատերազմների   միջով, այս   իմաստով  երկու  երկրների   ժողովուրդներն  ունեն  նմանություններ», - մասնավորապես  ասել է  մարզիկը:   
ԱՀ   կրթության, գիտության  և սպորտի   նախարարի  տեղակալ  Աշոտ  Դանիելյանի  խոսքով՝  այսօրվանից   մեկնարկել  է  ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը  մասնակից  թիմերի  դիմավորման   արարողությունը:
Նա  նշել  է, որ այսօր   կդիմավորեն  նաև  Հարավային  Օսիայի    հավաքականին, իսկ   հունիսի  1-ին՝ մյուս   թիմերին: ConiFA-ի պաշտոնական  բացման  արարողությունը  տեղի  կունենա  հունիսի  1-ին:
«Հունիսի  2-ից  կմեկնարկեն ConiFA-ի  խաղերը, որը  կհեռարձակվի    նաև օն-լայն  տարբերակով:  Արցախի  և  Սամպիի  թիմերի  առաջին  հանդիպումը տեղի  կունենա հունիսի  2-ին՝  ժամը  18:30-ին, Ստեփանակերտի մարզադաշտում»,-տեղեկացրել  է Ա.  Դանիելյանը: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search