Artsakhpress

Քաղաքական

Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրուցել են։

Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել

Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյդ մասին «azatutyun.am» ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն՝ կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի հետաքրքրությունների վրա, որովհետև կարծում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է՝ չերկխոսել Ղարաբաղի հետ։ Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան։ Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որպեսզի հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը»,- ասել է Փաշինյանը։

Հարցին՝ այսօր խոսեցի՞ք Ադրբեջանի նախագահի հետ, պատասխանել է․ «Այո, մի փոքր։ Շատ կարճ զրույց էր ընթացիկ իրավիճակի մասին»։

Հարցին՝ ե՞րբ եք նորից հանդիպելու, Փաշինյանը նշել է, որ դեռ ծրագրեր չկան, բայց վստահ է, որ բանակցությունները շարունակվելու են․ «Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարևոր է։ Առանց Լեռնային Ղարաբաղի՝ հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search