Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ Մայիսի 9-ի առթիվ
Համոզված եմ, որ պատերազմի փորձությունն անցած մեր բարեկամությունը և արժեքների ընդհանրությունն ամուր հիմք են հանդիսանում Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության համար:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, այս պայծառ տոնական օրը մաղթում եմ Ձեզ, Ձեր մտերիմներին և բոլոր ռուսաստանցիներին քաջառողջություն, բարեկեցություն և բարգավաճում»: