Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյան. Մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Независимая газета-ին՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների, Սիրիա հումանիտար խումբ ուղարկելու, Ղարաբաղի հարցի, ներդրումների մասին։

Նիկոլ Փաշինյան. Մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ

Նիկոլ Փաշինյան. Մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցին, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Ադրբեջանում ուրախացել էին, որ հնարավոր է ղարաբաղյան հակամարտության լուծում, այնինչ այժմ խոսում են, որ Փաշինյանը ժամանակ է ձգում՝ մեկ պահանջելով Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան, մեկ այլ բան, Փաշինյանն ասել է, թե արդյոք ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել մեկ օրում, մեկ շաբաթվա ընթացքում, կամ նույնիսկ մեկ տարում, հայտնում է Panorama.am:
«Եթե ինչ-որ մեկը այդպես է մտածում, ուրեմն նա չունի իրական պատկերացում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի և  Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի համատեղ նիստում ես ասացի, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության օրակարգ, այլ ոչ թե պատերազմի: Մենք պետք է միասին աշխատենք այդ խնդրի լուծման համար: Եթե մենք միասին չաշխատենք, ապա երբեք չի լինի լուծում, նույնիսկ ռազմական ճանապարհով, որովհետև ռազմական ճանապարհով խնդիրը հնարավոր չէ լուծել, մենք կարող ենք միայն խորացնել իրավիճակը: Ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցությա՞ն: Օրակարգը, որը ես առաջարկում եմ, բավականին անսպասելի է ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար: Ժամանակ է պահանջվում, որպեսզի աշխատանքային մթնոլորտում մանրամասն քննարկենք բոլոր նրբությունները: Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում ինչպես Ադրբեջանի իշխանությունները, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահները համոզվեցին, որ մենք իսկապես ցանկանում ենք լուծել այս հակամարտությունը, իսկապես ուզում ենք հասնել խաղաղ համաձայնության, մեր բոլոր առաջարկները ժամանակի ձգում չեն, այլ նրա համար, որ լուծենք խնդիրը, դրա համար հստակ քայլեր ձեռնարկենք։ Մենք պետք է նախապատրաստենք մեր հասարակություններին խաղաղություն, ոչ թե պատերազմի: Ես չեմ հոգնի կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու Ադրբեջանի ժողովրդի համար: Ցավոք, ադրբեջանական կողմից մենք նման հայտարարություն դեռևս չենք լսել: Երբ Բաքվում կհայտարարեն, որ խնդրի լուծումը պետք  ընդունելի լինի ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովրդի համար, ապա կարելի կլինի խոսել բանակցային գործընթացում առաջխաղացման մասին»,-ասել է Փաշինյանը:
Հարցին, որ յուրաքանչյուր հակամարտության լուծում  փոխզիջումներ  է պահանջում և որքան զիջումների կարող է գնալ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ  սխալ է, այս հարցը տալ կողմերից միայն մեկին: Կարևոր է, որ գործընթացը լինի կառուցողական:
«Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերն այս հարցին միաժամանակ պատասխանեն: Եվ ես պատրաստ եմ այս հարցին համաժամանակյա պատասխանել Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հետ: Բայց երբ Ադրբեջանը հանդես է գալիս ռազմատենչ դիրքերից, հայկական կողմի զիջումների ու փոխզիջումների պատրաստակամության մասին հայտարարությունները կարող են մեկնաբանվել որպես թուլություն: Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մեզվախեցնել պատերազմով: Մեզ ոչ մի բանով չեն վախեցնի, քանի որ մենք մեզ վստահ ենք զգում։ Այժմ հայկական հասարակությունը վերախնունդի մեջ է բոլոր առումներով: Մենք առաջարկում ենք խոսել խաղաղության, այլ ոչ թե պատերազմ մասին»,-ասել է Փաշինյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search