Artsakhpress

Քաղաքական

Մարիա Զախարովան արձագանքել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկներին

Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է այն քայլերը, որոնք ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շահագրգռվածությունը խնդրի կարգավորման հարցում:

Մարիա Զախարովան արձագանքել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկներին

Մարիա Զախարովան արձագանքել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ արձագանքելով «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի օդային տարածքը միջազգային թռիչքների համար բաց դարձնելու և Սարսանգի ջրամբարն Արցախի ու Ադրբեջանի կողմից համատեղ օգտագործելու երկու մարդասիրական առաջարկներին:
«Առաջին հերթին պետք է այս նախաձեռնությունն, ինչպես մյուս նախաձեռնությունները գնահատել: Սա ցույց է տալիս, որ երկրները շահագրգռված են հակամարտության կարգավորման հարցում: Եթե այլ պետությունների կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջամտությունն անհրաժեշտ լինի, այս հարցը նույնպես կարող է դիտարկվել: Կարծում եմ, որ լավ հնարավորություն կլինի դիտարկել այս և այլ հարցերը Մոսկվայում կայանալիք արտգործնախարարների առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասաց Զախարովան:
Արայիկ Հարությունյանը հանդես է եկել մարդասիրական երկու առաջարկով.
 
«Առաջին՝ Արցախի օդային տարածքը պետք է բաց լինի միջազգային թռիչքների համար։ Այսհամատեքստում կարևորվում է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որըհնարավորություն կտա նաև իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ այդ դեպքում տարածաշրջանի հաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորենմեր օդային տարածքի անվտանգությունը:
 
Երկրորդ՝ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից։ Համաձայնության դեպքում ոռոգելի կդառնան ինչպես արցախյան, այնպես էլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝ կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը»,- նշել էՀարությունյանը:
 
Ապրիլի 15-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը կմասնակցի նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search