Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից: