Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանին:
Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանին
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի դերակատարությունն Արցախի զարգացման գործում՝ երախտագիտություն հայտնելով արհեստավարժ աշխատանքի եւ նվիրվածության համար: