Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակին (լուսանկարներ)

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ցուցահանդես և հուշ երեկո:

Ստեփանակերտում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակին (լուսանկարներ)

Ստեփանակերտում   կազմակերպվել  է  միջոցառում՝   նվիրված  Արթուր Մկրտչյանի   ծննդյան  60-ամյակին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  ցուցահանդեսին  ներկայացված  էր  Արթուր  Մկրտչյանի  կյանքին և  գործունեությանը վերաբերող լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր, անձնական  իրեր:
Ցուցահանդեսին   ԱՀ  մշակույթի, երիտասարդության   հարցերի  և  զբոսաշրջության  փոխնախարար  Մելանյա  Բալայանն  ասել է, որ    ման  միջոցառումներով  հայ  ժողովուրդը  վերարժևորում  և  երախտիքի   տուրք է մատուցում  ազգային   պետականության  հիմնասյուներից  մեկին՝   Արթուր  Մկրտչյանին:
Նա   Ա.  Մկրտչյանին  բնութագրել  է  այսպես. «Հետևողականություն  և   վճռականություն, ազնվություն  և  հայրենասիրություն,շրջահայացություն և  խորիմացություն. մարդկային  կերպարին  հարիր   գերադրական    հատկանիշներով   էր  օժտված   Արցախի   առաջին  պետական  ղեկավարն  ու  հիմնադիրը»:
Հուշ  երեկոյին   ԱՀ  Ազգային  Ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, խոսելով  Ա.  Մկրտչյանի  մասին, ասել է, որ  նա  ընդամենը  33  տարեկան  էր, երբ  ստանձնեց  երկրի  փաստացի   ղեկավարի՝  Գերագույն   խորհրդի  առաջին  նախագահի  պաշտոնը:
«Չնայած  իր  երիտասարդ  տարիքին՝ նա    առանձնացավ  իր  պետական  մտածողությամբ, ու  թեև    պաշտոնավարեց շատ  կարճ ու  կյանքից  էլ հեռացավ  վաղաժամ, բայց  ժամանակակիցների  և  սերունդների  հիշողության  մեջ  մնաց որպես  առաջնորդ,  ում համար  պետական    շահն   առաջնային  էր, և   ով  քաղաքականության  մեջ   պահպանեց  մարդկային  և  բարոյական  դիմագիծը»,-մասնավորապես  նշել  է  Ա.  Ղուլյանը:
ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ  Ազգային  ժողովի  «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր  Դավիթ Իշխանյանն  էլ   նշել    է. «Արթուր  Մկրտչյանը   մեր   ժողովրդի  համար  ամենածանր     ժամանակներում  չխուսափեց     իր  ուսերին կրել պատասխանատվություն՝ համոզված  լինելով, որ  բոլորը   կառաջնորդվեն  իր  նման    անաղարտ   զգացումներով,  չպատկերացնելով նույնիսկ  իր   նկատմամբ հնարավոր  խափանարար   քայլերի  մասին, որ   կարող  էին  ձեռնարկել  իր  երբեմնի    թիմակցներն  ու  ազատագրական  պայքարի   առաջնորդներ  հռչակվածները՝ չգիտակցելով, որ  դա  ուղղված  է  նորանկախ   Արցախի  պետության  դեմ:  Մենք  պետք է  խոսենք  հրապարակախոս  և    իր ունկնդիրների  սիրտը  շահած    Արթուրի մասին, այն  փոքրամարմին, բայց  մեծ  ոգու  տեր  մարդու, որ  խորհրդային  և  համայնավարական    մտածելակերպ    ունեցող  մասսաների  մեջ  իր  խոսքով  կարողացավ  արթնացնել    ազգային  պատականելիության  ու  ազատագրական   պայքարին  պատրաստ  ոգին՝  շահելով     նրանց  վստահությունը»:
Երեկոյին՝  Արթուր  Մկրտչյանի   կինը՝  Գոհարը ներկաների  հետ  կիսվել  է   ամուսնու  մասին  հիշողություններով: Նա  իր  խոսքում   ընդգծել է, որ  Արթուրը  եղել  է   հայրենապաշտ.  հանուն  հայրենիքի  անկախության  և  ազատության   նա  պատրաստ  էր  ամեն  զոհողության:
Արթուրի  եղբայր   Ղարիբ  Բադասյանն  էլ  ասել է, որ  Արթուրն   ազնիվ ու   պայծառ   մարդ  էր:
«Նա  ազատամարտիկ  էր, քաղաքական  գործիչ, գիտնական: Նա  ոչ  միայն   Գերագույն  խորհրդի   նախագահն  էր, այլ  մեր  նորաստեղծ   հանրապետության, ինչպես  նաև  մարդկային  տեսակի   զուլալության  և  անաղարտության  խորհրդանիշը: Նրա  անցած  կյանքը  նվիրումի   օրինակ  է   եղել  մեզ  համար:  Արթուրը  կարճ  ապրեց, բայց    արդյունավետ ապրեց: Նա  իր  մարդկային   վեհ  տեսակով հավերժ  կապրի  բոլորի  սրտերում»,-նշել  է  Ղ.  Բադասյանը: 
Հուշ-երեկոյին    ելույթներով  և  հիշողություններով  հանդես  են եկել   նաև    Արթուր  Մկրտչյանի   հարազատաները, մտերիմները, ընկերները: Միջոցառումն  ընդմիջվում  էր  երաժշտական  կատարումներով: 
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, պետական  այրեր, հյուրեր  և  այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search