ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Դավիթ Տոնոյանը ժամանել է ԱՄԷ, որտեղ կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
ԱՄԷ–ում նախարարը փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին։
Դավիթ Տոնոյանը կմասնակցի նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։
Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։