Artsakhpress

Հասարակական

Արցախում նվազել է ամուսնալուծությունների թիվը

ԱՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) և և նոտարիատի գործակալության տարածքային բաժիններում գրանցված տվյալների համաձայն՝ 2018 թվականին գրանցվել է 204 ամուսնալուծության ակտային գրանցում, որը 2017 թվականի համեմատ նվազել է 23-ով:

Արցախում նվազել է ամուսնալուծությունների թիվը

Արցախում    նվազել   է  ամուսնալուծությունների   թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 25-ին տեղի  ունեցած  մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության  նախարար Արարատ Դանիելյանը՝ նշելով, որ   գրանցված  ամուսնալուծություններից  92-ը  եղել  է զույգերի համատեղ դիմումի  համաձայն, 111-ը` դատարանի վճռի և մեկն  էլ՝  ամուսիններից մեկի դիմումի հիման  վրա:
 
«Ամուսնալուծվողների միջին տարիքը 34 է: Ամուսնալուծության գրանցման համար ավելի հաճախ հիմնականում  դիմում են կանայք: Ամուսնալուծվող քաղաքացիներից 133 զույգ ունի անչափահաս երեխա»,-ավելացրել  է  նախարարը:
 
Նշենք  նաև, որ   2018  թվականին  ԱՀ-ում  գրանցվել   է  899  ամուսնություն: 
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

Search