Մայիսին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունենալու մարշալ Հովհաննես Բաղրամյանին նվիրված գրքի շնորհանդեսը:
Ստեփանակերտում կկայանա մարշալ Բաղրամյանին նվիրված գրքի շնորհանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանը և ընդգծել, որ գիրքը հրատարակվում է առաջին անգամ:
Նրա խոսքով՝ գրքի շնորհանդեսին մասնակցելու են նաև Հովհ. Բաղրամյանի թոռները: Նախապատրաստական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: