Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում նախատեսվում է կառուցել բնակելի երկու նոր թաղամաս. Կարեն Շահրամանյան

Ստեփանակերտում նախատեսվում է կառուցել բնակելի երկու նոր թաղամաս՝ բազմաբնակարան շենքերով:

Ստեփանակերտում նախատեսվում է կառուցել բնակելի երկու նոր թաղամաս. Կարեն Շահրամանյան

Ստեփանակերտում   նախատեսվում  է   կառուցել   բնակելի   երկու  նոր    թաղամաս. Կարեն  Շահրամանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել  է ԱՀ քաղաքաշինության  նախարար Կարեն  Շահրամանյանը՝  նշելով, որ  թաղամասերից  մեկը  նախատեսված  է  կառուցել Ստեփանակերտի  Թումանյան   փողոցի՝ նախկին   շինանյութերի  կոմբինատի տեղը, իսկ    մյուսը՝  Տիգրան  Մեծ փողոցի՝   ԱՀ  արտակարգ  իրավիճակների  պետական   ծառայության  նախկին  շենքի տարածքում:
Նախարարը  նշել է, որ,  ընդհանուր   առմամբ, 5,  7  և  9 հարկանի  շենքերը   կունենան  200  և  300  բնակարաններ:
«Շինությունները   կառուցվելու   են    ժամանակակից  բոլոր  պահանջներին  համապատասխան: Տիգրան  Մեծ  փողոցի  վրա  կառուցվող շենքում    նախատեսում  ենք     շինարարության  համար օգտագործել    սեյսմակայուն  բարձիկներ, որոնք    հուսալի  են  դարձնելու    շենքի սեյսմակայունությունը: Նոր   շենքերը  լինելու  են  գազաֆիկացված: Բոլոր     բնակարաններում տեղադրվելու են  գազի  ազդանշանային  համակարգեր: Երկու  նոր  թաղամասերի  տարածքների  շինհարթակն  արդեն    պատրաստ  է    շինարարություն  սկսելու   համար: Ներկայումս     աշխատանքները  գտնվում  են   նախագծային  փուլում: Շինաշխատանքները  նախատեսված  է ավարտին  հասցնել  2020  թվականին»,-մանրամասնել  է  Կ.  Շահրամանյանը՝   ընդգծելով, որ  այդ   բնակարանները   քաղաքացիներին  է  տրամադրվելու  հիփոթեքային  նոր՝ ավելի   մատչելի    պայմաններով:
Լրագրողների  այն  հարցին, թե  1920-ական  թվականներից   ԱՀ  արտակարգ  իրավիճակների   պետական  ծառայության  նախկին   տարածքում   սիբիրախտով   վարակված  հատվածի    առկայությունը  չի՞  խանգարի  նոր   շենքի  կառուցմանը, Կ.  Շահրամանյանը  պատասխանել  է, որ  ներկայումս այդ  տարածքը    մի  քանի  շերտով    բետոնապատված     է և   փակված:
«Այդ  հատվածը   լինելու   է  կանաչ  գոտում  և  այդտեղ  հողային  որևէ  աշխատանք    չենք   թույլատրելու  իրականացնել: Նախագծով   այնպես  է  նախատեսված,    որ   այդ  տարածքը   չօգտագործվի:   Սիբիրախտով  վարակված  այդ  տարածքում  բնակվելը    ոչ  մի  վտանգ   չի  սպառնում      բնակչությանը»,- պարզաբանել է   ոլորտի  պատասխանատուն:
Նախարարը  տեղեկացրել  է  նաև, որ  բնակարանաշինության ծրագրով  նախատեսվում  է նոր բնակելի  բազմաբնակարան  թաղամասեր կառուցել  նաև   Ասկերանում,  Մարտունի  քաղաքում   և   շրջանի   Կարմիր  Շուկա  գյուղում: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search