Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում բացվել է «Լույսերի քաղաք» (լուսանկարներ)

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի, մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատի համատեղ նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ այսօր տեղի է ունեցել «Լույսերի քաղաք»-ի բացման հանդիսավոր արարողություն. այն կգործի մինչև դեկտեմբերի 30-ը:

Ստեփանակերտում բացվել է «Լույսերի քաղաք» (լուսանկարներ)

Ստեփանակերտում   բացվել  է  «Լույսերի  քաղաք» (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Լույսերի  քաղաք»-ում տեղադրվել են 7 տնակ, ուր  վաճառքի  են  հանվել  ամանորյա  նվերներ, ձեռքի  աշխատանքներ, հուշանվերներ  և    քաղցրեղեն: 
 
Միջոցառմանը       երգ  ու   պարով  հանդես  են  եկել  ԱՀ  մշակութային  կենտրոնների  անդամները:
Արցախի  բարբառով  իր   օրհնանքի  խոսքն  է  հղել   Այան:
Իսկ  Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան  պետական   թատրոնը  հանդես է   եկել   «Երեք խոզուկները»  տիկնիկային  ներկայացմամբ:
Միջոցառմանը ներկաներին շնորհավորել  և  բարեմաղթանքներ  է  հղել   Կաղանդ  պապը, որից  հետո ցուցադրել  են ամանորյա  խորհրդանիշ   «Կենաց  ծառ»-ը:
«Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  զբոսաշրջության   նախարար   Լեռնիկ  Հովհաննիսյանն  ասել  է, որ  նման միջոցառմամբ  իրենք   փորձում  են  մշակութային  միջոցառումներն  ապակենտրոնացնել, որն էլ կառույցի  որդեգրած  քաղաքականության  հենքն է: Ապակենտրոնացումը  նաև մշակութային քաղաքականության ուղենիշ   է:
«Նախորդ  տարվա  «Կաղանդավան»-ից  փորձել  ենք  «Լույսերի քաղաք»-ում որոշակի   փոփոխություններ   մտցնել, ինչն  ավելի   հետաքրքիր  կլինի  հասարակության  համար: Արցախի  մշակութային  պետական  ոչ  առևտրային  կազմակերպություններն  (ՊՈԱԿ)   իրենց  ներկայացրած  ծրագրերով  փորձում  են  նոր   շունչ  հաղորդել   քաղաքի  մշակութային  կյանքին»,-ասել  է  Լ.  Հովհաննիսյանը   և    հավելել,  որ  ամեն  օր  «Լույսերի  քաղաք»-ում   անվճար ավանդական ուտեստների  հյուրասիրություն   է  կազմակերպվելու: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Search