Artsakhpress

Սփյուռք

Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում

Ստամբուլի Բերա թանգարանում շարունակվում է աշխարհահռչակ հայ արվեստագետ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին (Սարգիս Փարաջանյանց) նվիրված ցուցահանդեսը։

Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում

Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում մեծ արվեստագետի նկարով և «Փարաջանով, Սարգիսի հետ» գրությամբ տեղադրվել է մեծ ցուցապաստառ, որը տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկներին, նաև Թուրքիայի քաղաքացիներին տեղեկացնում է Բերա թանգարանում բացված ցուցահանդեսի մասին։
Պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է օդանավակայանում փակցված մեծադիր ցուցապաստառի լուսանկարը։
Հիշեցնենք, որ ցուցահանդեսն իրականություն է դարձել Ստամբուլի Բերայի թանգարանի և Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի համագործակցության շնորհիվ։ Այն նվիրված է մեծ վարպետի ծննդյան 95-րդ ամյակին։
Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի համակարգմամբ կազմակեպված ցուցահանդեսին ներկայացված են արվեստագետի տարաբնույթ ստեղծագործությունները՝ նկարներ, կոլաժներ, զարդանախշեր, ֆիլմերի դրվագների էսքիզներ, բեմական հագուստի նմուշներ, խճանկարներ, լուսանկարներ և այլն։
Փարաջանովի հավաքածուն ներկայացվել է աշխարհի 30-ից ավել քաղաքներում, սակայն Ստամբուլում  կազմակերպված ցուցահանդեսը կազմակերպիչների խոսքով ամենամեծն է։ Այն այցելուների համար բաց է լինելու 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ից մինչև 2019 թ.-ի մարտի 17-ը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search