Artsakhpress

Հասարակական

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Հադրութի շրջանում պատրաստված 20 կգ 885 գրամ քաշով մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»:

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Արցախում  թխված   մոտ  3 մետր  երկարությամբ  ժենգյալով հացը   գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի  հետ զրույցով  Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ «ռեկորդակիր» ուտեստը պատրաստվել է 1 ժամ 30 րոպեում, որին մասնակցել են 8 հոգի:
«Ժենգյալով  հացի  պատրաստման  համար օգտագործվել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում: Պատրաստվել է հացի չափերին համապատասխանող հատուկ սալօջախ»,- նշել  է մեր զրուցակիցը:
Ե. Հայրիյանի խոսքով՝ այն իրականացվել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ, որին անմիջական աջակցություն է ցուցաբերել շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը:
Նրա  խոսքով՝   իրենց   նպատակն  էր   արցախյան  խոհանոցի  ավանդական  ուտեստի  արժևորումը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Search