Artsakhpress

Տնտեսական

Առողջապահության ոլորտում աշխատավարձերի բարձրացում կլինի. Գրիգորի Մարտիրոսյան

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Խորհրդարանում կայացած «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի անդրանիկ քննարկման ժամանակ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ, այս տարվանից սկսած, պետական բյուջեի նախագծի կազմման տրամաբանության հիմքում դրվելու է միջնաժամկետ ծախսային ծրագրերին խիստ հետևելու տրամաբանությունը:

Առողջապահության ոլորտում աշխատավարձերի բարձրացում կլինի. Գրիգորի Մարտիրոսյան

Առողջապահության ոլորտում աշխատավարձերի բարձրացում կլինի. Գրիգորի Մարտիրոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Փորձել ենք պահպանել այն միջնաժամկետ եռամյա բոլոր գերակա ուղղությունները և շեշտադրումները, որոնք արդեն իսկ նախատեսված են եղել միջնաժամկետ ծախսային ծրագրով: Երկրորդ կարևոր շեշտադրումն այն է, որ առաջին անգամ Խորհրդարանին է ներկայացվել պրոֆիցիտային բյուջե: Այդպիսի բյուջե ներկայացնելու ժամանակ կարող է հարց առաջանալ՝ արդյո՞ք մենք բոլոր հնարավոր խնդիրները լուծել ենք մեր երկրում և չունենք ավելացնելու որևէ ծախսատեսակ: Իհարկե, ունենք շատ ու շատ կարևոր ուղղություններ, որոնք դեռևս լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու կարիք ունեն, սակայն հստակ և գերակա բյուջետային քաղաքականության ոլորտում եղել է մեր պետական պարտքի նվազեցման քաղաքականությունը»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
Ըստ պետնախարարի՝ հաջորդ կարևոր շեշտադրումը պետական բյուջեի տնտեսական ընդգծված ուղղվածությունն է, որտեղ տնտեսության ուղղված ծախսերը 0.7 տոկոսային կետով ավելացում են արձանագրել նախորդ տարվա նկատմամբ:
«Եվս մեկ կարևոր շեշտադրում է այն, որ արդեն մի քանի տարի է՝ մենք չենք կարողանում աշխատավարձերի բարձրացում նախատեսել պետական բյուջեում: Կառավարության հնարավորությունները սահմանափակ էին այն առումով, որ կենսաթոշակային և աշխատավարձերի քաղաքականության ժամանակ մենք բացարձակապես առաջնորդվում ենք ՀՀ-ի հետ համահունչ քաղաքականության իրականացմամբ: Այս տարի առողջապահության բնագավառում ավելացում է նախատեսվել, և այս ոլորտում կլինի աշխատավարձերի բարձրացում»,- եզրափակել է պետական նախարարը:
Նիստին ներկա էին Խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ:
Նշենք, որ պետական բյուջեի նախագծի քննարկումները շարունակվելու են ԱԺ մշտական հանձնաժողովներում:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search