Artsakhpress

Միջազգային

Համաշխարհային տնտեսությունը բազմաթիվ մարտահրավերների է բախվում․ Սի Ցզիպին

Համաշխարհային տնտեսությունը պետք է զարգանա ճիշտ ուղղությամբ՝ ուղղորդված դեպի բաց տնտեսություն, զարգացում, ներառականություն, նորարարություն եւ կանոններ։

Համաշխարհային տնտեսությունը բազմաթիվ մարտահրավերների է բախվում․ Սի Ցզիպին

Համաշխարհային տնտեսությունը բազմաթիվ մարտահրավերների է բախվում․ Սի Ցզիպին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը՝ հանդես գալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար գագաթնաժողովին Պապուա Նոր Գվինեայում,  NEWS.am-ի փոխանցմամաբ, հայտնում է «Սինհուան»։  
Չինաստանի առաջնորդը շեշտել է, որ ներկայումս համաշխարհային տնտեսությունը բազմաթիվ մարտահրավերների է բախվում։ Բոլոր երկրների շահերն ու մարդկության ապագան կախված է համագործակցության եւ դիմակայության, բաց եւ փակ տնտեսության, փոխադարձ հաղթանակի եւ զրոյական արդյունքով խաղի միջեւ ընտրությունից։
Նա, մասնավորապես, հավելել է, որ պետք է ուղղրոդվել դեպի բաց տնտեսություն, ընդարձակել զարգացման տիրույթը, նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան ազատ առեւտրի գոտու կառուցմանը, վճռականորեն հանդես գալ հովանավորչության եւ միակողմանիության դեմ, սատարել բազմակողմ առեւտրային համակարգը, որի հիմքում պետք է լինի ԱՀԿ-ն, նպաստել տնտեսական գլոբալիզացիայի զարգացմանը բացության, ներառականության, հավասարակշռության եւ փոխշադարձ շահի հունով։
Նրա համոզմամբ՝ պետք է նաեւ աշխատել նորարության ուղղությամբ, որպեսզի գտնենք աճի նոր աղբյուրներ, ինչպես նաեւ կանոնների ու գլոբալ կառավարումը կատարելագործելու ուղղությամբ։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Search