Artsakhpress

Հասարակական

Այսօր նշվում է Ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտության դեմ պայքարի միջազգային օրը

Աշխարհում նոյեմբերի 9-ին նշվում է Ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտության դեմ պայքարի միջազգային օրը:

Այսօր նշվում է Ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտության դեմ պայքարի միջազգային օրը

Այսօր նշվում է Ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտության դեմ պայքարի միջազգային օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն հիմնվել է ռասիզմի դեմ UNITED միջազգային ցանցի նախաձեռնությամբ, որը միավորում է 49 երկրներից ավելի քան 500 կազմակերպությունների, հայտնում է News.am-ը։
1938-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում սկսվել էր հրեաների զանգվածային կոտորածը, որը ստացել է «Բյուրեղապակյա գիշեր» կամ «Կոտրված ցուցափեղկերի գիշեր» անվանումը։ Այն հրեաների դեմ Երրորդ ռեյխի ֆիզիկական բռնության առաջին զանգվածային ակցիան էր: Այդ ժամանակ նացիստները սպանել էին ավելի քան 90 մարդու, 30 հազար հրեաներ ուղարկվել էին համակենտրոնացման ճամբարներ: Ամբողջությամբ այրել էին հարյուրավոր սինագոգեր, իսկ հրեաներին պատկանող խանութների հազարավոր ցուցափեղկեր կոտրել էին, որից էլ առաջացել է կոտորածի անվանումը:
Ամեն տարի Ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության միջազգային օրը շատ երկրներում կազմակերպվում են նացիզմի, ազգային, ռասայական, մասնավորապես հակասեմիտական հողի վրա ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված թեմատիկ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հանրահավաքներ, ցույցեր ու այլ ակցիաներ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search