Artsakhpress

Հասարակական

Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը հարցազրույց է տվել Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին:

Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր

Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայացնում է հարցացրույցն ամբողջությամբ. 
Le Journal du Dimanche․ Հաջորդ ուրբաթ Դուք Երևանում ներկայացնելու եք «Ազնավուր» կենտրոնի ծրագիրըորը Ձեր հոր վերջին նախաձեռնություններից մեկն էրԻ՞նչ կարող եք պատմել այս ծրագրի մասինԻնչպե՞ս այն ծնվեցՈ՞րն է դրա առաքելությունը։
Նիկոլա Ազնավուր․ Այս ծրագրի գաղափարը հորս մոտ ծնվել է տարիներ առաջ և մենք այն ձևավորել ենք միասինՆրա ցանկությունը էր կիսվել մարդկանց հետ իր համար ամենաթանկով՝ ֆրանսերենովերաժշտությամբ և կինոյովԻնձ թույլ տամ մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. «Ֆրանսիական մշակույթը կշողա Հայաստանում  «Ազնավուր» կենտրոնի միջոցով»:
Այդ կենտրոնի մի մասը նվիրված կլինի նրա արվեստինբայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրիայլ ոչ թե ավանդական թանգարանի տեսքովԿենտրոնի այցելուներին կողջունի հորս ձայնըորը կուղեկցի նրանց հորս կյանքի ամենանշանակալի փուլերովծնողների արտագաղթից մինչև նրա հաղթանակը բեմումԲացի թանգարան լինելուց կենտրոնը նաև հանդես կգա որպես կրթական և մշակութային փոխանակումներիքննարկումների և ուսանելու վայրՄենք մասնավորապես կենտրոնում կառաջարկենք ֆրանսերենի ուսուցման մեթոդհիմնված հորս ստեղծագործությունների տեքստերի վրա:
«Ազնավուր» կենտրոնի ամբողջական հայեցակարգն ու գաղափարը կներկայացվի լայն հանրությանը հոկտեմբերի 11-ին Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ  գագաթաժողովի շրջանակներումորն առաջին անգամ է անցկացվում ՀայաստանումՉնայած այն խոր վշտինոր կենտրոնը պետք է հանդիսավոր բացեմ առանց հորսիմ պարտքն է հարգել նրա հիշատակը և անել ամեն ինչորպեսզի նրա տեսլականը իրականություն դառնա:
Le Journal du Dimanche․ Միասին դուք հիմնել եք «Ազնավուր» հիմնադրամըԿարո՞ղ եք ասել՝ ինչ հանգամանքներում է այն ստեղծվելինչպիսի՞ գործունեություն այն կարող է ծավալել և որո՞նք են հիմնադրամի առջև դրված նպատակները:
Նիկոլա Ազնավուր․ Հայրս խորապես նվիրյալ մարդ էրՄեծահոգությունն ու առատաձեռնությունը նրա կյանքի առանցքում էին և՛ որպես արտիստև՛ որպես մարդԳործը ու ժառանգությունըորը նա թողնում է իրենից հետոհսկայական է։ Հանրությունը հիշում է նրա նվիրվածությունը հայ ժողովրդինորը նա ցուցաբերեց 1988 թ․ Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո,  հատկապես «Քեզ համար Հայաստան» նախաձեռնության միջոցովՆա հավասարապես ներգրավված էր նաև քաղցկեղի և ալցհեյմերի դեմ պայքարումվերջերս մասնակցել է նաև Հայիթի երկրաշարժի զոհերին օգնության տրամադրելուն:
Մեծ պատիվ և մեծ հնարավորություն է վառ պահել հորս հիշատակը հիմնադրամի միջոցովՑանկանում եմ ընդգծելթե որքան զգացված եմ վերջին օրերին մարդկանց աջակցությունիցՍրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանցովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել թե՛ իրենց խոսքերովթե՛ հիմնադրամին կատարած իրենց նվիրատվություններով:
Le Journal du Dimanche․ Ձեր հորը՝ Շառլ Ազնավուրինհամազգային հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաշմանդամների պալատում։ Դուք անմիջապես ընդունեցի՞ք այդ գաղափարըթե այն քննարկումների առարկա է եղել ձեր ընտանիքում։ Ի՞նչը ձեզ ստիպեց համաձայնվել։ Ի՞նչ մտապահեցիք այդ հանդիսավոր պահիցայդ օրը հնչած ելույթներիցհատկապես Հանրապետության նախագահի ելույթից։
Նիկոլա Ազնավուր․ Հայրս հայ ներգաղթյալների որդի էր։ Իմ պապիկն ու տատիկը ամեն ինչ արել են ֆրանսիական հասարակությունում ինտեգրվելու համար։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել Հայաստանին մեր պատկանելիության և կապվածության վրա։ Հայրս շատ երջանիկ կլիներեթե իմանարոր արժանացել է նման պատվիերբ Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները միասին հարգում են իր հիշատակը Ֆրանսիական հանրապետության համար խորհրդանշական այս վայրում։
Էմանուել Մակրոնի ելույթը շատ հուզիչ էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնինվարչապետ Փաշինյանին և նախագահ Սարգսյանին մեր կողքին լինելու և հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար։ Նաև շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր մտերիմներիններկաներինովքեր հավաքվել էին նրան հարգանքի տուրք մատուցելու։
Le Journal du Dimanche․ Շատերի համար Շառլ Ազնավուրն աշխարհում ամենահայտնի ֆրանսիացի երգիչն էր։ Արդյո՞ք նրա մեջ երկու մարդ էր ապրումորոնց պիտի տարբերակեիք․ Շառլ՝ հայր  ու տղամարդև Ազնավուր՝ ժողովրդական գործիչ։ Ինչո՞վ էին նրանք միմյանցից տարբերվում
Նիկոլա Ազնավուր․ Հայրս գերմարդ էր։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ 94 տարեկանում ինքնաթիռ նստել Ճապոնիայում երկու համերգ ունենալու համարվերադառնալ և իրար հետևից անցկացնել հարցազրույցներ։ Մինչև բավականին պատկառելի մի տարիք հասնելընա ընդամենը գիշերը մի քանի ժամ էր քնում։ Նա միշտ ստեղծագործում էր՝ տեքստ գրումերաժշտություն ստեղծումհամերգ տալիս կամ շրջագայում․․ Նա պետք է որ ապրած լինի սովորական մարդու առնվազն երեք կամ չորս կյանքին համարժեք։ Կարծում եմոր ստեղծագործելով ապրելու այս անհագ ծարավը նրան փոխանցվել էր իր ծնողներիցովքեր մազապուրծ էին եղել ցեղասպանությունից։ Այդ խոր ցնցումը մղում է ապրելու։
Le Journal du Dimanche․ Նա բավականին շատ էր աշխատում։ Ինչպես էր կարողանում ժամանակ գտնել ընտանիքի համար համերգների և ստեղծագործելու հետ միաժամանակ։
Նիկոլա Ազնավուր․ Երբ նա երկար շրջագայությունների էր մեկնումմենք նրան շատ քիչ էինք տեսնումբայց նա մեզ ամեն օր զանգում էր։ Միշտ վերադառնում էր շատ նվերներով և մեծ սիրով։ Մենք մեծացել ենք այդպիսի միջավայրում և հասկացել ենքոր մարդկային հարաբերություններն ամենակարևորն են։
Le Journal du Dimanche․ Ի՞նչ խորհուրդներ է նա տվել Ձեզորոնք մինչ այսօր ուղղություն են տալիս կյանքում։ Ձեր կարծիքովկյանքի ո՞ր կանոններն են նրան ուղեկցել և թույլ տվել դառնալ այնինչ նա դարձավ։
Նիկոլա Ազնավուր․ Հայրս երբեք խորհուրդներ չի տվելնույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցնում էր օրինակով։ Նա մեզ սովորեցրել է աշխատանքի և ճշտապահության  կարևորությունը։ Նրա կարեկցելու զգացումը,  մարդասիրական գործունեությունը ինձ ոգեշնչում են շարունակելու իր գործը։ Իմ հոր ամենանվիրական ցանկություններից մեկն էր «Ազնավուր» հիմնադրամի շուրջ միավորել բոլոր նրանցովքեր իրենց մեջ գտնում են մարդկանց հետ կիսվելու և բաց լինելու արժեքները։
Le Journal du Dimanche․ Ունե՞ք ընդհանուր երաժշտական նախասիրություններ։
Նիկոլա Ազնավուր․ Հայրս հետաքրքրված էր երաժշտական բոլոր ժանրերով՝ անընդհատ փնտրելով նոր մտքեր և ոգեշնչումբայց առավելապես կապված էր տեքստերի որակին և ֆրանսիական երաժշտության մեծ հեղինակներին։ Ինչ վերաբերում է ինձխոստովանեմոր իր երգերից բացի գրեթե ուրիշ բան չեմ լսում։ Տպավորություն ունեմոր նա ամեն ինչ ասել էամեն ինչ գրել է մարդկային զգացմունքների մասին։
Le Journal du Dimanche․ Ի՞նչ էր նա Ձեզ պատմում իր կյանքիցիր ծնողներիցՀայաստանից։ Ինչպիսի՞ դրվագներ էր շոշափում։ Ի՞նչ է նա Ձեզ սովորեցրել իր պատմության մասին։
Նիկոլա Ազնավուր․ Ինձ բախտ չի վիճակվել ճանաչել տատիկիս և պապիկիսորովհետև նրանք մահացել էիներբ ես դեռ չէի ծնվել։
Հայրս հակված չէր շատ խոսել այդ մասինմիգուցե սա պայմանավորված հայկական դաստիարակությունից բխող որոշակի զսպվածությամբ։ Բայց նա սիրում էր մեզ պատմել հետաքրքրաշարժ պատմություններ իր ծնողների մասին։ Քիչ ավելի ուշ ես դրանցից ավելի շատերն իմացա՝ կարդալով նրա գրքերը։
Հայաստանը բացահայտել եմ իր հետ ճանապարհորդությունների ժամանակ։ Առաջին անգամերբ այնտեղ եմ գնացելմիանգամից համակվել եմ մի շատ ուժեղ զգացումով։ Հույս ունեմ հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերինոր հայրս նախաձեռնել էր այնտեղ։
Le Journal du Dimanche․ Ի՞նչ եք հասկացել նրանիցևի՞նչ եք կարծումնաով այդքան հետաքրքրասեր էր երիտասարդության հանդեպի՞նչ հասկացած կլինի Ձեզնից։
Նիկոլա Ազնավուր․ Նա շատ էր կարդումհետաքրքրվում էր այն ամենովինչ տեղի է ունենում աշխարհում։ Նա ծարավ էր ճանապարհորդություններիբացահայտումներիսիրում էր ինֆորմատիկանլուսանկարչությունը և ուզում էր փորձել աշխարհի բոլոր խոհանոցները։ Նա ինձ փոխանցել է այդ հետաքրքրասիրությունն ու սրտաբացությունը։ Հետաքրքրասեր մարդիկ միշտ ինչ-որ բան ունեն կիսելու։
Le Journal du Dimanche․ Գիտե՞ք՝ ինչու է նա ընտրել Նիկոլա անունը Ձեզ համար։
Նիկոլա Ազնավուր․ Նա ընտրել էր ռուսական անուններ իր վերջին երեք երեխաների համար՝ ԿատյաՄիշաՆիկոլայ։ Բայց Ֆրանսիայում մարդիկ սխալ էին արտասանում իմ անունըև նա նախընտրեց Նիկոլան։
Le Journal du Dimanche․ Իր ո՞ր երգն եք նախընտրում։ Ո՞րն էըստ Ձեզնրան առավելագույնս բնորոշում։ Լսե՞լ եք այն երգերըորոնք դեռ գրում էր։ Ինչի՞ մասին են։
Նիկոլա Ազնավուր․ Ես չունեմ առանձին նախընտրած երգդրանք բոլորն այնքան ամբողջական են։ Տարբեր երգեր ինձ ուղեկցում են կյանքիս տարբեր դրվագներում՝ կախված իրավիճակներիցորոնց միջով անցնում եմ։
Le Journal du Dimanche․ Ի՞նչ կցանկանայիքոր հիշվի նրանից։
Նիկոլա Ազնավուր․ Ամեն ինչ։ Որ հիշենք նրա ստեղծածն իր ամբողջականությամբայն այնքան հարուստ է՝ երաժշտությունըկինեմատոգրաֆիանինչպես նաև իր մարդասիրություն ու համամարդկային արժեքները։ Նա երգում էր ութ լեզուներով։ Իր հանդիսատեսը շատ մեծ էնա կարողացել է հուզել սրտերն ամենուրորտեղ երգել է և անցնել սերունդների միջով։
Le Journal du Dimanche Ի՞նչն է ամենաթանկըոր նա կտակել է Ձեզ։ Նրա ո՞ր առարկան կցանկանայիք պահել՝ որպես հուշ։
Նիկոլա Ազնավուր․ Մենք ընտանիքում կապված չենք առարկաներին։ Մենք միակարծիք որոշեցինք իր անձնական իրերը նվիրել «Ազնավուր» հիմնադրամին։ Նա ընդմիշտ կլինի մեզ հետմեր սրտերում և հուշերում։ Ամենաթանկ բանըոր նա մեզ տվել է՝ ուրիշներին օգտակար լինելու պատրաստակամությունն է։
Le Journal du Dimanche․ Իսկ ո՞րն էր վերջին նվերըոր նա Ձեզ բերել է շրջագայությունից։
Նիկոլա Ազնավուր․ Ճապոնիայում նա գնել էր մի զվարճալի շապիկ իմ որդու՝ Միսաքի համարով ծնվել է այս տարվա օգոստոսին։ Մենք միասին նշեցինք նրա մեկամսյակը։ 
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search