Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի պատկերասրահում ներկա է գտնվել չեխիաբնակ հայ նկարիչ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Բակո Սահակյանը ներկա է գտնվել չեխիաբնակ հայ նկարիչ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակացմի տեղեկատվության գլխավոր վարչությունից Նախագահը կարեւորել է նման ցուցահանդեսների անցկացումն Արցախում՝ արժեւորելով դրանք համաշխարհային մշակույթին ծանոթանալու եւ ներհայկական մշակութային կապերի ամրապնդման տեսանկյուններից: