Artsakhpress

Հասարակական

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

Հադրութի շրջանի Տողի մելիքական ապարանքում կազմակերպված արցախյան գինու հինգերորդ փառատոնին մասնակցում էին մեծ թվով զբոսաշրջիկներ:

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

Արցախ  այցելած   զբոսաշրջիկները   տպավորված  են      արցախյան  գինու   փառատոնով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Ռուսաստանի  Դաշնությունից    առաջին  անգամ  Արցախ  այցելած    Եկատերինա   Միխայելովնան   ասել է, որ  ինքը,  իմանալով  Հադրութի    շրջանի  Տող  գյուղում   կազմակերպվող     գինու    հինգերորդ   փառատոնի  մասին,  միանգամից   որոշել    է  գալ    և  մասնակցել:
«Այս   միջոցառումը   վեր  է  ածվել    մեծ  տոնակատարության: Այստեղ  մարդիկ  սրտանց  ուրախացել    են,  բոլորը   միմյանց   ժպտում  են, պարում, աշխատում:  Համտեսել  եմ  արցախյան     գինիներից   և    անկեղծորեն  պետք  է   ասեմ, որ   դրանք   բավականին   բարձր    որակով  են   պատրաստված:  Ստացած  տպավորություններս  Արցախի  ու  արցախցիների  մասին  մեծ  են: Հուսով  եմ, որ  հետագայում   ևս   կգամ  Արցախ  և  կմասնակցեմ   այսպիսի   շքեղ    միջոցառումների»,-ավելացրել  է  մեր  զրուցակիցը:
Հունգարիայից   Արցախ   ժամանած   Դավիթ Դերչինին  նույնպես   առաջին  անգամ  է  Արցախ  այցելել: «Շատ  հաճելի  է   լինել    Արցախի   պատմական  վայրերից  մեկում՝ Տողի  մելիքական ապարանքում, ուր կազմակերպվել է նման  միջոցառում: Համտեսել եմ արցախյան  ուտեստներ,  գինիներ, որոնք շատ   համեղ  են:  Ինձ  հատկապես   դուր  է  եկել  «Ոսկենի վայնս» («Voskeni Wines»)  գինու  կարմիր   տեսականին, որը,   կարծում  եմ,  մրցունակ  կլինի  մեր  երկրում: Ըստ  իս՝  նման  փառատոները   ոչ  միայն    երկրի, այլև  զբոսաշրջիկների  համար  են  կարևոր»,-ասել  է  Դավիթ    Դերչինին: 
Իսկ   ՌԴ-ից   Լարիսա   Պավլովնան  Արցախում   է  արդեն     4-րդ  անգամ: «Առաջին  անգամ  եմ  գտնվում   Տողի  մելիքական  ապարանքում, ինչպես  նաև   մասնակցում    գինու  փառատոնի: Մարդկանց  տրամադրություններից   երևում  է, որ  ամեն   ինչ    սիրով  են   կազմակերպել: Մենք՝  արտերկրից   ժամանածներս,    շատ    ենք  տպավորված   այս  փառատոնով: Այստեղ   ներկայացված են  գինիների   մեծ   տեսականի,  և    ես   շատ   գինիներ եմ     համտեսել.  բոլորն  էլ  յուրահատուկ   համ  ու  բույր  ունեն: Ուրախ   կլինեմ, եթե  առիթ լինի  ու  ես  կարողանամ   մասնակցել   նման   միջոցառումների»,-ավելացրել  է    Լարիսա   Պավլովնան:    

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Search