Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում ԱՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքն ավարտվեց հրավառությամբ (լուսանկարներ)

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում քիչ առաջ ավարտվել է Արցախի անկախության հռչակման 27-ամյակին նվիրված տոնական համերգը:

Ստեփանակերտում ԱՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքն ավարտվեց հրավառությամբ (լուսանկարներ)

Ստեփանակերտում     ԱՀ   հռչակման  27-րդ տարեդարձին  նվիրված  միջոցառումների  շարքն  ավարտվեց  հրավառությամբ  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏսեպտեմբերի 2ԱՐՑԱԽՊՐԵՍՀամերգին    կատարումներով  հանդես  են  եկել   Արցախի, Հայաստանի  և  Սփյուռքի    անհատ   կատարողներ,  երգի  ու պարի  համույթներ:
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում    համերգին  մասնակից   լիբանանահայ երգիչ Գևորգ  Հաջյանն  ասել  է, որ  սեպտեմբերի  2-ը  ոչ  միայն  արցախահայության, այլև  ողջ  հայ   ժողովրդի  համար  հաղթանակի   և   հպարտության  տոն  է:
Ըստ    մեր  զրուցակցի՝    27    տարի առաջ     հայությունը   մեծ  բերկրանք  ապրեց  հայկական  երկրորդ  պետության  կերտման  առիթով:
«Համայն  հայությունը  պիտի  ձգտի  թանկ   կորուստների  գնով  նվաճված  այդ   անկախությունը   պահել  ու   պահպանել: Իսկ դրան հասնելու  համար     հայությունը   պիտի  ավելի   միասնական    ու  նպատակասլաց  լինի»,-ավելացրել  է  երգիչը:
Համերգին ներկա էր ԱՀ նախագահ Բակո Սահակյանը,  Արցախի   թեմի  առաջնորդ  Պարգև   Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, կառավարության  անդամներ,  ԱԺ  պատգամավորներ,  ՀՀ-ից    և  սփյուռքից  ժամանած  պետական   պաշտոնյաներ   և հյուրեր:  
Տոնական  համերգն  ավարտվել  է   շքեղ  հրավառությամբ:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Nordic Monitor–ի «ՀՀ դեմ Թուրքիայի օդային հարձակման» մասին հոդվածի հետքերով

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Search