Artsakhpress

Քաղաքական

Պատերազմական գործողությունների վերսկսման հայտարարությունների հիմքում բանակցությունների բացակայությունն է. Տիգրան Աբրահամյան

Առաջնագծում տիրող իրավիճակի մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

Պատերազմական գործողությունների վերսկսման հայտարարությունների հիմքում բանակցությունների բացակայությունն է. Տիգրան Աբրահամյան

Պատերազմական գործողությունների վերսկսման հայտարարությունների հիմքում բանակցությունների բացակայությունն է. Տիգրան Աբրահամյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
- Վերջին շրջանում առաջնագծում լարվածությունը կարծես թե նվազել է: Արդյոք իրականում պատկերն այդպիսին է, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն առաջնագծում:
-Նվազում ունենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասով: Բայց վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդի 15 հոգանոց դիվերսիոն խմբի ներթափանցման փորձ եղավ հյուսիսային ուղղությամբ, կենտրոնական ուղղությամբ ևս սադրանքի դրսևորում եղավ:
Վերջին շրջանում հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժերի առումով ակտիվության նվազում ունեինք, սակայն վերջին 3 օրերին մի քանի ուղղություններով որոշակի ակտիվություն կա:

Ադրբեջանն այդ կապակցությամբ արդեն հայտնել է, որ տարբեր զորատեսակներ զորավարժությունների, մարտավարական պարապունքների մեջ են:
Հարցն այն է, որ այդ ամենը տեղի է ունենում առաջնագծի մերձակա տարածքներում, ինչը իրավիճակին որոշակի լարվածություն է հաղորդում:
- Տարբեր փորձագետներ պարբերաբար բարձրաձայնում են պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին: Նման վտանգը դեռ կա՞:
- Պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին հայտարարությունների հիմքում բանակցությունների բացակայության փաստն է:

Ցավոք, որպես այդպիսին բանակցություններ չկան և Ադրբեջանն առանձնապես ջանքեր չի գործադրում կառուցողական դաշտ վերադառնալու համար:
- Այս իրավիճակում արդյոք համարժեք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, որովհետև չկան հայտարարություններ, գոնե արտաքնապես տեսանելի չեն բանակցությունների վերսկսման վերաբերյալ քայլեր:
- Չեմ կարծում, թե ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները որևէ քայլ չեն ձեռնարկում, այլ հարց է, թե որքանով են դրանք Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելուն նպաստում:

Մյուս կողմից մենք 2016 թվականի ապրիլ ենք ունեցել, որից պետք է միջնորդ երկրները դասեր քաղած լինեն, որովհետև այս իրավիճակը երկար չի կարող շարունակվել և արտաքուստ համեմատաբար հանգիստ թվացող իրավիճակը կարող է սահուն իր տեղը զիջել անհանգիստ, անկայուն իրավիճակներին:
Այս տարածաշրջանով հետաքրքրված և երկարատև խաղաղության, կայունության ձգտող երկրները պետք է մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի Ադրբեջանը հետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և հանդես գա ռացիոնալ դիրքերից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search